ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Աշխարհաբաժանումը, Աղավնոն ու Բերձորի ճանապարհը

Ի՞նչու է Բերձորը Ադրբեջանին հանձնվում հենց հիմա, ինչպե՞ս է տնօրինվելու այդ բնակավայրերի բնակիչների ճակատագիրը, ինչպե՞ս է ապահովվելու կապը Հայաստանի Հանրապետության հետ․ հնարավո՞ր էր պահել, արդյոք, Աղավնոն, եթե ոչ՝ ինչո՞ւ այն պահելու կոչեր էին արվում․ այս և մեր մյուս հարցերին ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանն է պատասխանել։

«Նորմալ է, որ հասարակությունում տարբեր կարծիքներ կան, և նորմալ է, որ ցավով են տանում տարածքների կորուստը։ Ուղղակի պիտի հասկանանք, որ սա նույն տրամաբանության մեջ է, ինչ որ Քարվաճառ-Շահումյանի շրջանը, Աղդամը, սրա ժամկետը 3 տարի էր։ Այդ անհանգստությունները, որը նորմալ է, պետք է կապիտալիզացնել, ստեղծել պահանջ ու դնել իշխանությունների առջև, որպեսզի պաշտպանություն կազմակերպվի։ Քանի որ խնդիրների առջև ենք կանգնում և կանգնելու, եթե նորմալ պաշտպանական համակարգեր չկառուցենք»։

Ինչ վերաբերում է տարհանման պրոցեսին, Հայկ Խանումյանն ասաց, որ այս պահին ցուցակագրում են այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն Արցախի Հանրապետություն տեղափոխվել և ովքեր չեն ուզում։

«Արդեն հստակ է, թե որտեղ կտեղավորվեն մարդիկ։ Մոտ օրերս համայնքապետերը կտան Արցախ տեղափոխվող ընտանիքների ցանկը։ Նրանց բնակվելու հարցերը կլուծվեն։ Նրանք, ովքեր կտեղափոխվեն ՀՀ, և սերտիֆիկատի շահառու են, կստանան այն, իսկ մինչ այդ վարձավճարի փոխհատուցում կստանան »։

Սերտիֆիկատներն էլ առանձին քննարկման նյութ են դարձել․ տարհանվող բնակիչները բողոքներ ունեն․ փոխհատուցումները չեն բավականացնի ՀՀ-ում բնակարան ձեռքբերելու համար։ Այս մասին Տարածքային կառավարման նախարարը մեկ պատասխան ունի․

«Թող գան Արցախում ապրեն և տուն ստանան։ Ինչի՞ մասին է խոսքը։ Դա իրենց ցանկությունն է»։

Հայկ Խանումյանն ասաց, որ Արցախ տեղափոխվելու ցանկություն հայտնել են բնակիչների 25-30 տոկոսը։ Նրանց տեղափոխման հարցերն անհրաժեշտության դեպքում, Խանումյանի խոսքով, հոգալու են ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ պետության օգնությամբ։

«Մեր գործընկերների հետ բանակցում ենք, որպեսզի բնակչությանն օգնեն նման հարցերը կազմակերպելու գործում։ Տեխնիկական մանրամասներն ենք քննարկում՝ տեղափոխման հետ կապված»։

Պատմամշակութային արժեքների տարհանման հարցով, Հայկ Խանումյանի խոսքով, նույնպես զբաղվում են համապատասխան կառույցները, յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակում։ Ինչ վերաբերում է նոր երթուղուն, ապա այն սկսվելու է 10 Վերս բնակավայրի մոտից, մտնի Մեծ Շեն, Հին շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով հասնի մինչև Հայաստանի սահման։

«Դրանից հետո դեպի Կոռնիձոր 15 կմ-ոց հատվածը, որը ՀՀ-ն պետք է կառուցի, դեռևս կառուցված չէ։ Մինչ այդ, ժամանակավորապես կանցնենք գրունտային 4 կմ-անոց հատվածով, որը դուրս է գալիս և միանում մայրուղուն՝ Աղավնոյի հենց վերևում»։

Ինչու՞ է  Հայաստանը ուշացրել ճանապարհի կառուցումը, եթե այն նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հայաստանն ուշացրել է այդ աշխատանքները տարբեր ընթացակարգերի հետ կապված խնդիրներով՝ ասում է  Խանումյանը:

«Ճանապարհի կառուցումը մրցութային կարգով է արվել: Շինարարության մրցույթը եղել է օգոստոսի 1-ին: Հայաստանը, միգուցե, պետք է նորմալ բանակցեր այդ խնդիրների առջև չկանգնելու համար: Համենայն դեպս, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են,  ճանապարհի նոր ուղղությունը համաձայնեցված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի  միջոցով»:

Այդ ճանապարհը միջանցքային տրամաբանությամբ է գործելու։ Ենթակառուցվածքների հարցը դեռևս լուծված չէ․ Խանումյանի խոսքով՝ էլեկտրական բարձրավոլտ ու կապի գծերը հնարավորինս արագ կգործարկվեն, իսկ գազի պարագայում մոտեցումները քննարկման փուլում են։ Անվտանգային երաշխիքները, ինչպես և հիմա՝ երբ Բերձորն ու ճանապարհի այդ հատվածը դեռ հանձնված չեն, և ինչպես Արցախում առհասարակ՝ լիարժեք չեն։ Ճանապարհի այդ հատվածում, Խանումյանի խոսքով, կտեղակայվի ռուսական խաղաղապահ զորակազմը։

«Անվտանգության առումով նույն կերպ կլինի, ինչ որ Բերձորով անցնող ճանապարհը, ռուսական խաղաղապահ զորախումբը կտեղակայվի այնտեղ և 5 կմ-ոց հատվածում կլինի միայն ռուսական ռազմական ներկայություն։ Այդ ընթացքում եղած խնդիրները միջանցքի հատվածում չի եղել, և էլի անընդհատ կարող է լինել, քանի որ Արցախի տարածքում ունենք վայրեր, որտեղ ադրբեջանցիներ են զբաղեցնում։ Հետևաբար, այդ խնդիրները միշտ էլ կարող են լինել»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն անդրադարձել է նաև այսպես ասած, թալանի, տները վառելու մասին շրջանառվող լուրերին․ նա կատեգորիկ դեմ է նման երևույթներին․

«Ես դեմ եմ տները վառելուն, արդեն մի անգամ Չարեքտարը վառել են՝ թյուրիմացաբար ասեմ, թե միտումնավոր, և 100 մլն֊ավոր դրամներ ենք այսօր ծախսում, այն վերականգնելու համար։ Ընդամենը տարիուկես է անցել, երբ որ Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք, դուրս է գալիս Աբրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված է։ Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն, Մարաթուկ բնակավայրերի մասին է խոսքը։ Եթե բնակֆոնդը թողեինք, նորմալ բնակություն կհաստատեին։ Աղավնոն շատ մոտ է գտնվում միջանցքին, ես չգիտեմ մեկուկես, երկու տարի հետո ոնց է փոխվելու իրավիճակը։ Եվ եթե մեր օգտին փոխվի, չեմ ուզում գնանք ու սևացած պատեր ստանանք»։

Ի՞նչ է սա նշանակում․ հնարավոր է, արդյո՞ք, փրկել Աղավնոն կամ Բերձորը։ Չգիտենք․ աշխարհաբաժանման հերթական գործընթացների ականատեսն ենք այսօր, և չի իմացվի՝ ե՞րբ և հօգուտ կամ ի վնաս ու՞մ կարող է պտտվել պատմության անիվը։

Իրավիճակը հօգուտ մեզ փոխելու միակ ճանապարհը ուժեղանալն է՝ համոզված է Հայկ Խանումյանը։

 

 

Աղբյուր՝ hy.armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: