ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական երկու կարևոր հենակետը. Ադրբեջանը մեծ սրացման փոքր «մետաստազ». 1in.am

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը սահմանում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհի կառուցումը պետք է իրականացվի երեք տարվա ընթացքում, որից հետո Լաչինը պետք է վերադարձվի Ադրբեջանին՝ քաղաքը, իսկ ռուս խաղաղապահները պետք է վերատեղակայվեն նոր ճանապարհը հսկելու:

Սակայն, հարցը փաստորեն սրընթաց հասունանում է մինչև եռամյա ժամկետի ավարտը, որին կա դեռեւս մոտ մեկ տարի: Ինչու՞ է դա տեղի ունենում, որովհետև այդպես է որոշել Ադրբեջա՞նը, թե՞ Լաչինի շուրջ սրացումը «թելադրվել» է ավելի լայն օրակարգով, որտեղ Ադրբեջանն էլ պարզապես որոշել է օգտվել իր մասով: Բաքուն թերևս ավելի լայն գործընթացի, աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստի մետաստազն է, ինչի վկայությունն է թերևս այն, որ Արցախում՝ մասնավորապես Լաչինի ուղղությամբ սրացում տեղի ունեցավ կարճ ժամանակահատվածում մի շարք նշանային իրադարձություններից հետո: ԱՄՆ, իսկ հետո ՌԴ հետախուզական ծառայությունների ղեկավարների այց Կովկաս, Պուտին-Ռայիսի-Էրդողան հանդիպում Թեհրանում և այդ շրջանակում նաև Իրանի գերագույն իշխանության՝ հոգևոր առաջնորդի մակարդակով բարձրաձայնված մտահոգություն-դիտողություն Պուտինին և Էրդողանին՝ հայ-իրանական սահմանի արգելափակման անթույլատրելիության մասին, հետո ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և առաջին անգամ բարձրաձայնում այն մասին, որ ԱՄՆ ունի հաղորդուղիների ապաշրջափակման հեռանկարը դյուրացնելու առաջարկ:

Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպում Սոչիում, իսկ դրանից առաջ Լավրով-Չավուօղլու և Բլինքեն-Չավուշօղլու հանդիպում ու հեռախոսազրույց համապատասխանաբար: Այդ աշխույժ «մաքոքի» պայմաններում սրացումը, որին գնում է Ադրբեջանը, պայմանավորված է դրա հնարավորության պատեհությամբ: Ինչպիսին է բովանդակությունը, շատ բարդ է ասել, որովհետև դրա համար անհրաժեշտ է հասկանալ, օրինակ, թե հաղորդուղիների ապաշրջափակման, իսկ գործնականում Իրանի հյուսիսային սահմանի ռազմա-քաղաքական լոգիստիկայի հարցում ինչպիսին ռեժիմ են ենթադրում Ռուսաստանը, ԱՄՆ, Թուրքիան, ինչ է մտածում Իրանը, ինչ են առաջարկում Ադրբեջանին, Հայաստանին: Այդ ամենից է հնարավոր եզրակացնել՝ Ադրբեջանը սրում է իրավիճակը, որովհետև գո՞հ չէ իրեն արվող առաջարկներից, թե՞ սրում է իրավիճակը, հաշվելով, որ դա կարող է «պահանջված» լինել Հայաստանի հանդեպ ճշնման տեսանկյունից, որպեսզի Երևանն ընդունի ինչ-ինչ առաջարկներ: Այստեղ է նաև հատկանշական, որ Հայաստանը ՌԴ խաղաղապահների հարցի համատեքստում արտահայտվում է Արևմուտք-Ռուսաստան խոսակցության մեխանիզմի նախաձեռնության պատրաստակամության մասին, թեև բաց է մնում հարցը, թե ինչ արձագանք կարող է լինել այդ պատրաստակամությանը թե Արևմուտքից, թե Ռուսաստանից:

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.1in.am/ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: