Բաբաջանյան . «Ի դեմս Թուրքիայի, Ռուսաստանը բացահայտում է տարածաշրջանում իր իրական դաշնակցին»
Կարելի է համոզված պնդել՝ ի դեմս Թուրքիայի, Ռուսաստանը բացահայտում է տարածաշրջանում իր իրական դաշնակցին։ Մնացյալը ածանցյալ են, մնացյալը, Ռուսաստանի պատկերացմամբ, միջոց են ամրապնդելու այդ դաշնակցությունը։
Հայաստանը առաջարկելու, տալու գրեթեր ոչինչ չունի Ռուսաստանին։ Ռուսական ռազ-մաքաղաքական- աշխարհաքաղաքական նախագծերի ապագան, որոնց մաս է կազմում նաև Հայաստանը, մնում են խիստ անորոշ։
Ի՞նչ անել․․․
Թևերը ծալել՝ առանց նայելու պատերազմ է, թե խաղաղություն, կառուցել մրցունակ, արդիական պետություն։
Հայաստանը պետք է և կարող է դառնալ համայն հայության անվտանգ, ինքնիշխան, ժողովրդավարական հայրենիքը, որի կարևոր երաշխիքներից իր զի-նված ուժերն են, բայց և ոչ պակաս կարևոր է անխտիր բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության ձգտող և խաղաղության մեջ ապրող հայկական պետությունը։
Չնայած առկա բոլոր խնդիրներին՝ հաղթահարելի և անհաղթահարելի, այն պահից, երբ մենք դադարենք ձգտել ՈՒՂԻՂ խոսել մեր հարևանների հետ, մենք կդադարենք պետություն լինել։
Այդ պահից մենք լեգիտիմ իրավունք կտանք երրորդ երկրներին խոսել մեր իսկ հարևանների հետ՝ Հայաստանի և հայկական շահերի հաշվին։
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյան
yerevan-times.com