Վերջին իրադրաձությունները հանրության շրջանում առաջ են բերում խաղաղապահների բովանդակության և էության հետ կապված հարցեր
«Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովաման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձությունները, այդ թվում վերջին օրերի իրադրաձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ Նիկոլ Փաշինյանը նշեց դեպքերը, երբ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ խախտումներ են արձանագրվել, գրավվել են համայնքներ և այլն։ ՀՀ վարչապետն ասաց՝ ակնակալում է, որ շփման գծի ցանկացած փորձ կասեցվի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից այս կողմ անցած ստորաբաժանումները դուրս բերվեն։