Իրան. Գաղափարներ ունենք պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններն ավարտելու համար
Parstoday.com- Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ճնշող և անօրինական պատժամիջոցների չեղարկման վրա կենտրոնացած բանակցությունները առաջընթաց են գրանցել իրանական բանակցային թիմի նախաձեռնությունների շնորհիվ, սակայն Արևմտյան կողմերի, հատկապես ԱՄՆ-ի նախորդ կառավարության անօրինական գործողությունները հատուցելու և ճնշումների արշավը շարունակելու համար Ջո Բայդենի կառավարության ձգձգումների պատճառով երկարաձգվել են բանակցությունները և կասկածներ են առաջացել ՀԳՀԾ-ին վերադառնալու այդ երկրի վճռակամության մասին:
Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին թվիթերում գրել է.«Թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով գաղափարներ ունենք պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններն ավարտելու համար, որոնք կներկայացնենք»։
Բաղերի Քանին գրել է, որ եվրոպացի համակարգողը ներկայացրել է բանակցություններն ավարտելու իր մտքերը, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ունի իր գաղափարները բանակցություններն ավարտելու համար: