ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նիդերլանդները Հայաստանի կողքին է և անում է ամեն ինչ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար. դեսպան Նիկո Սխերմերս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդներ կարևոր էր առաջին հերթին քաղաքական առումով՝ ցույց տալու երկու երկրներին, որ Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդների Թագավորությունը շփումներ և կապեր ունեն ամենաբարձր՝ վարչապետերի մակարդակով: Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը:

Ըստ դեսպանի՝ այցի ընթացքում նաև ընդգծվել է, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները ամրապնդելու նրա ջանքերում:

 
 

«Անշուշտ, մենք նաև արձանագրել ենք Հայաստանի բարդ վիճակը վերջին տարիների ընթացքում, և այդ համատեքստում վարչապետ Ռյուտեն կարևոր ուղերձ հղեց հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առնչությամբ՝ շեշտելով, որ Նիդերլանդները Հայաստանի կողքին է և անում է ամեն ինչ նրանց վերադարձնելու համար», - հավելել է դեսպան Նիկո Սխերմերսը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Նիդերլանդների Թագավորությունում էր մայիսի 10-11-ը: Այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ էր ունեցել Նիդերլանդների Թագավորության  վարչապետ Մարկ Ռյուտեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Խորհրդարանի  երկու պալատների  արտաքին  հարաբերությունների հանձնաժողովների անդամների, ինչպես նաև՝ Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել էր «Արարատի ստվերի ներքո. հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական  բացմանը: Իսկ Հաագայի  Խաղաղության Պալատի այգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցել էր Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 30-ին: 2022 թվականին Հայաստանը և Նիդերլանդները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի շրջանակներում արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել:

*Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ «Արմենպրես»-ի ամբողջական հարցազրույցը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 29-ին


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: