Ինչո՞ւ էր արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ
«Համոզված եմ՝ տեղյակ եք, որ որոշումը կայացվել է ԱԱԾ-ի առաջարկի հիման վրա։ Հետևաբար, ԱԱԾ-ին պիտի հարցնեք, ես տեղեկություն չունեմ, որովհետև ԱԱԾ-ն պետք է դա հայտնի»,- ասաց նա։ Սինանյանը նշեց, որ ԱԱԾ չեն դիմել այդ հարցով։ Հարցին, թե այդ արգելքը կապ ունի՞ բողոքի ակցիաների ու վարչապետի մեքենային հարվածելու հետ, Սինանյանը պատասխանեց․ «Ես էլ կարող եմ ձեզ պես ենթադրություն անեմ, քանի որ պատճառը չգիտեմ։ Իհարկե, հետաքրքիր է մեզ համար, բայց հիմնապատճառը կոնկրետ չգիտենք։ Չիմանալով՝ ընդամենը մեկ բան կարող եմ բացառել, այն է, որ իբր Թուրքիայի և Ադրբեջանի խնդրանքով, պահանջով, հորդորով նման որոշում է կայացվել, ես նման բան բացառում եմ»։