Վրաստանը տուգանեց ադրբեջանական SOCAR ընկերությանը
Վրացական կարգավորող մարմինը նաև զգուշացրել է, որ եթե SOCAR ընկերությունը մեկ անգամ ևս ուշացնի իր գործունեության հաշվետվությունը, կտուգանվի 100 հազար լարիով։
Նշենք , որ SOCAR ընկերությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է: Նրան են պատկանում SOCAR ապրանքանիշով վառելիքի լցակայանների ցանցերը Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում և Շվեյցարիայում։
SOCAR-ը համարվում է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի եկամտի հիմնական աղբյուրն է։ Ընկերությունը կառավարվում է անթափանց կերպով, քանի որ այն ունի պայմանագրերի և միջնորդների բարդ ցանցեր, որոնք հանգեցրել են երկրի իշխող վերնախավերի հարստացմանը: