ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թաջ Մահալը կառnւցվել է հայnւհnւ պատվին. Ո՞վ էր այն գեղեցկnւհին, nւմ սիրn պատմnւթյnւնն անմահացավ աշխարհի ամենաշքեղ կառnւյցներից մեկnւմ

Հայուհիները բոլոր ժամանակներում կարողացել են ոգեշնչել ոչ միայն հայ, այլ նաև այլազգի տղամարդկանց ստեղծել գլուխգործոցներ, որոնք հետո մնացել են պատմության էջերում։ Այսպես էլ մի օր ստեղծվեց աշխարհի ամենաշքեղ շինություններից մեկը՝ Թաջ Մահալը, որը համարվում է բոլոր ժամանակների ամենաստացված ճարտարապետական գլուխգործոցներից։ Ո՞վ էր այն հայուհին, որ ոգեշնչեց հայտնի շահին այսպիսի կառույց ստեղծել։

404 տարի առաջ Շահ Ջահալն ամուսնացավ գեղեցկուհի Արջումանդի հետ ու նրան սկսեց կոչել Մումթազ Մահալ, որը թարգմանաբար նշանակում է «պալատի զարդ»։ Ինչպե՞ս այս երկուսը ծանոթացան։Հայկական արմատներով Արջումանդի Ջահալի քրոջ մոտ ընկերուհին էր։ Մի օր երիտասարդ արքայազնը պալատի բակում շրջում էր, երբ նկատեց՝ ինչպես են քույրն ու նրա ընկերուհին ևս զբոսնում։ Ստացվում է այնպես, որ ինչ-որ հսկայական շուն պատահական հարձակվում է արքայազնի քրոջ վրա։ Արքայազնը չի կարողանում չմիջամտել, նա իր մարմնով փակում է քրոջն ու փրկում հանկարծակի հարձակումից։ Արքայազնի քույրը սկսում է ծիծաղել, իսկ գեղեցկուհի հայուհին գրկում է արքայազնին ու սկսում արտասվել։ Այդ օրվանից հետո արքայազնն այլևս չէր կարողանում մոռանալ գեղեցկուհու ջերմությունն ու նրա հայացքը ու որոշեց, որ անպայման պետք է ամուսնանա նրա հետ։

 

 

1612թ.-ին սիրահարները վերջապես ամուսնացան։ Նրանց սիրո պատմությունը շրջում էր ամբողջ Հնդկաստանով։ Չնայած Շահ Ջահալը մուսուլման էր, ու Արջումանդը նրա միակ կինը չէր, սակայն նրա ընդգծված վերաբերմունքը Արջումանդի նկատմամբ ստիպում էր բոլորին նրա հանդեպ նախանձախնդրությամբ լցվել հայուհու հանդեպ։ Շահը նրան ամեն տեղ տանում էր իր հետ, անգամ այնպիսի վայրեր, որտեղ կնոջ մուտքը խստիվ արգելված էր։ Ասում են անգամ՝ Շահը չէր գնում որևէ հանդիպման, եթե կինը չէր կարող նրան ուղեկցել։ Նա սպասում էր, որ կինը կազդուրվի, և նրանք միասին գնան հանդիպումներին։Այս զույգն իրար հետ անցկացրեց 18 երկար ու ձիգ տարիներ՝ ունենալով 14 երեխա։ Սակայն 14-րդ երեխայի ծնվելուն Մումթազ Մահալն այդպես էլ չդիմացավ։ Ծննդաբերությունը բավականին բարդ ընթացավ, ու Մումթազի ուժերը սպառվեցին։ Նա լքեց իր ամուսնուն ու նրան դատապարտեց մեծագույն սգի։ Իր սուգը ինչ-որ կերպ սփոփելու համար Շահը սկսեց Թաջ Մահալի կառուցումը, որն ամբողջովին մարմարից էր, ու նրանում էլ հենց պետք է թաղվեր իր սիրելի կնոջ մարմինը։

Թաջ Մահալի կառուցումը տևեց 18 տարի, ու այսպես հայ գեղեցկուհին ամենաանկրկնելի կառույցներից մեկի ստեղծման պատճառ դարձավ։ Հետաքրքրական է, որ մինչև օրս պարզ չէ, թե հայուհին աղքա՞տ ընտանիքից էր, թե՞ հարուստ։ Նրա ու Շահի ծանոթության մեկ այլ վարկածում նշվում է, որ աղջիկը հասարակ վաճառական էր, ով մի օր հանդիպեց երիտասարդ արքայազնին շուկայում ու նրան մեկընդմիշտ իրեն կապեց իր ազդեցիկ հայացքով։ Սակայն որ վարկածն էլ որ ճիշտ լինի, այս սիրո պատմությունը, միևնույն է, կմնա բոլոր ժամանակների ամենազգացմունքային ու գեղեցիկ սիրո պատմություններից։

yerevan-times.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հուլիս 15, 2022 - 18:19

կոդ: 218964

Աշխարհ

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: