Պատերազմն, ըստ էության, սկսվել է Կազանի տապալումից. Վահրամ Աթանեսյան
2011թ․ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, որը փաստացի հակասահմանադրական էր ճանաչում 1921թ․ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հիմքով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։
Կարճ ժամանակ անց Իլհամ Ալիեւը Կազանում հրաժարվեց ստորագրել ԼՂ կարգավորման սկզբունքների եւ ածանցյալ տարրերի մասին համաձայնագիրը։ Պատերազմն, ըստ էության, սկսվել է Կազանի տապալումից։
Մնացածը ժամանակի եւ տեխնիկայի հարց էր։ Այսօր, պետք է ազնվորեն եւ կատարյալ անկեղծությամբ նայել իրականությանը, հայ-թուրքական երկխոսությունը ԼՂ հակամարտության գոտում եւ հայ-ադրբեջանական շփման գծում դեէսկալացիայի հասնելու ավելի օպտմիալ եւ գործունակ հնարավորություն է, քան եթե վաղը նույնիսկ վերագործարկվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափը։
Քաղաքականությունը մի սկզբունք ունի՝ ,,այստեղ եւ այժմ,,։ Ինչպես բանաստեղծն է ասում՝ թե կուզես ոռնա, թե կուզես բարձով բերանդ խցիր․․․