Վանեցյան․Մեծ-մեծ խոսալով չի, տղա են, թող իրանք էլ հրաժարվեն մանդատից
Բնականաբար սա մեծ հարված էր փողոցային շարժմանը և դրա առաջնորդներին, քանզի դրանով Վանեցյանը նախ հաստատեց փողոցային շարժման տապալումը, ապա նաև փաստեց, որ փողոցային շարժման առաջնորդների միջև կան խորը տարաձայնութուններ։ Ի դեպ, Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու լուրն իմանալուց հետո վերջինիս հասցեին քննադատական խոսք են ասել նաև փողոցային շարժման առաջնորդները։ Օրեր առաջ նեղ շրջանակներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Վանեցյանն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի այն քննադատություններին, թե իբր ինքը դավաճանել է ընդդիմությանը։ Վանեցյանը քմծիծաղ է տվել ու ասել․ «էդքան տղա են, թող իրենք էլ մանդատները վայր դնեն․․․Ես ասել էի որ չեմ վերադառնալու խորհրդարան ու խոսքիս տերն եղա, մեծ-մեծ խոսալով չի, տղա են, թող իրանք էլ հրաժարվեն մանդատից»,- ասել է Վանեցյանը։