Թուրքիայում կալանավորվել է ռուսական նավ
«Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավի կալանավորվելու մասին հեռուստաեթերի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։
«Մենք լիարժեք համագործակցություն ունենք։ Նավը կանգնած է հենց նավահանգստի մուտքի դիմաց։ Վաղը հանդիպում է լինելու, որի ընթացքում կորոշվի նավի ճակատագիրը։ Մեր խնդրանքը ներկայացվել է, և մենք հույս ունենք, որ նավը կկալանավորվի, գույքը կբռ-նագրավվի, և բոլոր մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է դեսպանը։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին , որ Կիևը խնդրել է Անկարային կալանել Ռուսաստանի դրոշով նավը, որը մեկնում է Թուրքիա, Բերդյանսկից ուկրաինական հացահատիկ է տեղափոխում։
ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի պակասի պատճառով համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։
slim.am