ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

 Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:

 

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

 
 

«Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,

Դատախազության հարգելի աշխատակիցներ,

Հարգելի վետերաններ,

Շնորհավորում եմ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով:

Իսկապես շատ դժվար է  գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում: Ընդհանրապես դատախազությունը մենք ընկալում ենք որպես նախաքննության գագաթնակետ, կուլմինացիա, և պիտի առանձնահատուկ ընդգծեմ այդ դերի կարևորությունը, որովհետև նախաքննության ոլորտում ներգրավված մյուս մարմինները, ըստ էության, հիմնականում գործում են կուլիսներում, իսկ Դատախազությունն այն մարմինն է, որը վերցնում է ձևավորված մեղադրանքը և հրապարակային, այսինքն՝ դատարանում, հիմնականում դռնբաց դատական նիստերում, պաշտպանում այդ մեղադրանքը: Եվ եթե Դատախազությունը մեղադրանքը տարել է դատարան, դա նշանակում է, ենթադրում է, որ այդ մեղադրանքը պիտի պսակվի կոնկրետ պատիժով, կոնկրետ դատավճռով:

Ամեն քրեական գործի հետևում կամ որպես քրեական գործի օբյեկտ կանգնած են մարդիկ, ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է՝ մարդկային ողբերգություն, ընտանեկան ողբերգություն: Ամեն քրեական գործի հետևում երեխաներ են, ընտանիքներ են, կանայք են, ծնողներ են: Բայց ես ուզում եմ ընդգծել այս հոգեբանական ամրության և սկզբունքայնության կարևորությունը: Որովհետև շատ կարևոր է այդ բոլոր էմոցիոնալ գործոնների մեջ կարողանալ սկզբունքային, հավատարիմ, հետևողական գնալ օրենքի հետևից: Որովհետև եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը. «Պիտի կարևորեմ նաև հետևյալը. մենք շատ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը մեզ համար կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնությունը և արդյունավետությունն իրավապահ համակարգում բարձրացնելու առումով: Մեզ համար չափազանց կարևոր է իրավապահ համակարգի՝ ընդհանուր առմամբ և նաև Դատախազության աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, որովհետև սա իսկապես կարևոր գործոն է: Ամենևին էլ խոսքը մերկանտիլ կամ նյութական շահերի մասին չէ, այլ այն մասին է, որ մենք պետք է հնարավորություն տանք և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ ոստիկանին, և՛ ընդհանրապես պետական ինստիտուտների բոլոր աշխատողներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Սոցիալական երաշխիք ասածն ինձ համար առաջին հերթին աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու մասին է: Իհարկե, անընդհատ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պիտի հետևողականորեն կարողանանք այս ճանապարհով քայլել:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: