ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քննարկում են Արմեն Գևորգյանին ու Թագուհի Թովմասյանին ևս պաշտոնից զրկելու հարցը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե հնարավոր է, որ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից հեռացնելուց հետո այդ պաշտոնները թափուր մնան:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիր երկու պատգամավորներին պաշտոններից զրկելով ՔՊ-ն բավարարվի և ընդդիմադիր շուրջ 10 պատգամավորներին մանդատներից զրկելու հարց չառաջանա, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Կախված է հանգամանքներից: Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռեւս քննարկման փուլում է և պայմանավորված հետագա զարգացումներով, նաև ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով, մենք ըստ այդմ որոշում կկայացնենք»:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ՔՊ այս որոշումը քաղաքական է և պայմանավորված է ընդդիմադիրների սուր հայտարարություններով, Հովհաննիսյանն արձագանքեց. «Նախ, սուր արտահայտվելը հարաբերական է, նրանք սանձարձակությունների են դիմում և լկտի պահվածք են դրսևորում: Ինչ վերաբերում է քաղաքական որոշմանը, ապա մենք պատգամավորներ ենք, զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ և մեր բոլոր որոշումները քաղաքական են: Իսկ հիմնավորումները իմ գործընկերները ԱԺ-ում հնչեցրել են»:

Նա հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանում հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել են Նաիրա Զոհրաբյանին, նա դիմել է ՍԴ և որևէ արդյունքի չի հասել, որովհետև այս հարցը բացառապես ԱԺ ներքին կանոնակարգման հարց է. «Բայց այո, կարող են դիմել ՍԴ»:

Արթուր Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ում քննարկել և դեռ հիմա էլ քննարկում են նաև ԱԺ հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահների պաշտոններից հեռացնելու մասին հարցը, սակայն դեռ որոշում չկա: Խոսքը Թագուհի Թովմասյանի և Արմեն Գևորգյանի մասին է:

Հարցին, թե ինչ է լինելու, եթե ընդդիմությունը այդ պաշտոններում նոր թեկնածուներ չառաջադրի, նա պատասխանեց. «Եթե չառաջադրեն, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այդ պաշտոններն անցնում են քաղաքական մեծամասնությանը: Բայց ես կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: