ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ կապ ունի՝ Իշխան Սաղաթելյանն է, թե Սաղաթել Իշխանյանը, մարդը եթե աշխատանքի չի գնում, պետք է ազատվի. քաղաքագետ

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ Ազգային ժողով չգնալուն և աշխատանքներին չմասնակցելուն՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ընդդիմությունը խաբել է իր ընտրողներին և հարկատուներին նույնպես խաբում է: Չեն գալիս աշխատանքի, ասում են՝ սեպտեմբերից էլ չենք գալու, բայց գումար են աշխատում: Չեն գալիս աշխատանքի, մանդատներից կզրկվեն, հետո ինչ ուզում են կանեն:

Դիտարկմանը՝ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով քննարկում եղել է, սակայն կարծիքները կիսվել են, Մեհրաբյանը նշում է՝ թող ՔՊ-ն որոշի, թե ինչ մարտավարություն է ընդունում:

«Սակայն գոյություն ունի օրենք: Մարդը, եթե աշխատանքի չի գնում, ի՞նչ է լինում. ազատում են աշխատանքից: Հիմա ինչ կապ ունի՝ այդ մարդը Իշխան Սաղաթելյա՞նն է, թե՞ Սաղաթել Իշխանյանը: Կապ չունի՝ պաշտոնյա, թե հասարակ աշխատակից: Չեմ կարող հասկանալ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելուն դեմ եղած պատգամավորների դիրքորոշումը»,- ասում է նա:

Մեհրաբյանը նկատում է՝ ընդդիմադիրները աշխատանքի չեն գնում, բայց հանրահավաքներ էլ չեն անում: Քաղաքագետը կարծում է՝ վախենում են արևահարվելուց. «Իրենք իրենց վրա գերեզմանաքար քաշեցին, տարբերություն չկա, թե էլ ինչ կանեն»:

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելուն՝ զրուցակիցը ասում է՝ այսպես, թե այնպես Վանեցյանը ոչինչ չէր անում խորհրդարանում. նրա մանդատը վայր դնելը ոչինչ չի տալիս ոչ մեկին:

«Վանեցյանի հեռանալու շարժառիթներով չեմ հետաքրքրվել: Դա քաղաքական գործընթացների վրա ընդհանրապես չի ազդելու. ըընդամենը անձնական հարաբերություններ էին: «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ-ի միջև ոչ մի գաղափարախոսություն չկար, կար միայն խմբային շահ: Իսկ դա հանրության հետաքրքրության շրջանակում այլևս չի տեղավորվում»,- նկատում է քաղաքագետը և հավելում՝ նույնը «Հայաստան» խմբակցությանն է վերաբերում:

 

Հարցադրմանը՝ նկատի ունի՝ քաղաքացիներին այլևս չե՞ն հետաքրքրվում քաղաքական անցուդարձով, վերջինս ասում է՝ ոչ թե քաղաքական անցուդարձից են հոգնել, այլ այս ընդդիմադիրների անպատասխանատու պահվածքից:

«Հասարակությունը շահագրգռված է այս անճաշակ բեմականացման վերջը տեսնել: Վերջն էլ խորհրդարանական ընդդիմության վտարումն է լինելու քաղաքական դաշտից, քանի որ մարդիկ ակնկալում են արդյունավետ աշխատանք, ինչը չեն տեսնում: Հաջորդ ընտրություններին կերևա, թե նրանց փոխարեն ովքեր կգան»,- նշում է նա:

Հարցին՝ կարծում է արտահերթ ընտրություննե՞ր են լինելու, ոչ թե հերթական, Մեհրաբյանը դրական պատասխան է տալիս. «Ակնկալում եմ հերթական ընտրությունների ժամկետին չենք հասնի: Մեզ պետք են նոր Սահմանադրություն և նոր ընտրություններ: Նոր ընտրությունների դեպքում, վստահ եմ, այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն այլևս չի լինի խորհրդարանում: Կարող են լինել նոր ուժեր, որոնք դեռ չեն ձևավորվել, սակայն կարող են միանալ արդեն գոյություն ունեցող ուժերից որոշները»:

armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: