Հյուսիս-հարավի շրջանակներում Սյունիքի մարզի որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ
Հիմա գալու են խելոք այստեղ նստեն և քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, և քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն:
Ես, օրինակ, ողջունում եմ Վանեցյանի արածը, մարդն ասաց՝ ես չեմ վերադառնալու, ու դրեց մանդատը:
Իշխան Սաղաթելյանը ոչ թե պետք է այսօր հարցազրույց տա, ասի՝ մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պիտի ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա դնում եմ իմ մանդատը և գնում:
Ընդդիմություն եղած ժամանակ մենք Վանաձորում պարտվեցինք ընտրությունները, մեր կուսակցության վարչությունը հրաժարական տվեց, երբ դրա պահանջը չկար:
Դե հիմա թող անեն, թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չէ»։
Նա անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, երբ Իշխան Սաղաթելյանին որակեց որպես ընդդիմության առաջնորդ. «Ինչո՞ւ, Իշխան Սաղաթելյանը ընդդիմության առաջնո՞րդն էր, Սերժ Սարգսյանը անիծեց նրան այդ բառերով, ոչ թե ասաց, այլ ճանապարհեց, շնորհակալություն դրա համար, պարո՛ն Սարգսյան։ Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ճիշտ ես, այդպես նրան բերեցին ու դրեցին մեր զոհասեղանին։ Ցավալի է, որ Հայաստանում այևս ընդդիմություն չկա»։
Դիտարկմանը՝ արդյոք քաղաքական դրդապատճառներով են որոշել պաշտոններից զրկել Վահե Հակոբյանին և Իշխան Սաղթելյանին, Սիմոնյանը ասաց․«Շատ եք գերագնահատում այդ երկու անձնավորություններին, ովքե՞ր են իրենք քաղաքական առումով, գիգանտնե՞ր են։ Իրենք ինչ արել են, արել են ի օգուտ մեզ և ի վնաս իրենց»։
radar.am