ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ վարչապետը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման առնչությամբ Լավրովին վերագրվող հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունը: Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս խնդրի շուրջ խոսեց` պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի, թե ոչ. «ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն գոյություն չունի, այս դեպքում որտե՞ղ է Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանալին»:
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններին նախկինում առիթ ունեցել եմ անդրադառնալու, բայց պետք է ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե լրատվամիջոցները ճիշտ են վերարտադրել, մեղմ ասած՝ տարօրինակ է: Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի նախագահի ենթակայության տակ և նրա որոշումների ներքո և շրջանակներում գործող պաշտոնյա է: Ինչո՞ւ եմ սա ասում, մի պարզ պատճառով, որ 2022 թվականի ապրիլի 19-ին պաշտոնական այց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնություն, որի արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ստորագրել ենք համատեղ հայտարարություն: Ի՞նչ ենք գրել այդ հայտարարության 24-րդ կետում. որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պետք է համագործակցենք, պետք է օգտագործենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալը` նրա միջազգային մանդատին համապատասխան: Սա Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետն է, որը արձանագրված է թղթի վրա: Կարծում եմ, որ պետք է այս հակասությունը պարզաբանվի, չնայած պարզաբանելու բան չկա, որովհետև ընդունվել է համատեղ հայտարարություն»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկիր վերահաստատել է իր հանձնառությունը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
«Ռուսաստանը համատեղ հայտարարության ձևաչափով, Ֆրանսիան մի քանի անգամ այդ մասին հայտարարել է, ԱՄՆ-ն մի քանի անգամ այդ մասին հայտարարել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները չեն հայտարարել իրենց չգոյության մասին»,- ընդգծեց Փաշինյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: