Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին. ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներն Իրանում են
Կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն եւ կառուցվել են փոխվստահության ու փոխադարձ հարգանքի հիման վրա: Պատգամավորները համոզմունք են հայտնել, որ նման հանդիպումներն ու փոխայցերը նպաստում են տարբեր ոլորտներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Ընդգծվել է Իրանի իշխանության եւ ժողովրդի ջերմ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, նշվել, որ հայերն ակտիվ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում: Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին, մի շարք հումանիտար խնդիրների լուծման կարեւորությանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Աղբյուր՝ aravot.am