ԵՄ պատվիրակությունը երկօրյա այցով Սյունիքում է
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, բանկի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում խոսվել է «Թիմ Եվրոպա» նախաձեռնության «Դիմակայունություն Սյունիք» ծրագրով մարզին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի, դրա բաղադրիչների, ինչպես նաեւ այդ համատեքստում մարզային իշխանությունների հետ համագործակցության մասին։ Քննարկվել են ներդրումների առանձին ոլորտները՝ կրթություն, սոցիալ-տնտեսական զարգացում, ենթակառուցվածքներ, ՓՄՁ զարգացում, բնապահպանություն ու էներգաարդյունավետություն, Արցախից տեղահանվածների խնդիրների լուծում եւ այլն։