ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը ռուս հոգևորականներ բերի, եթե, իհարկե, այդտեղ չկա ռուսական դավադրություն

Lragir.am-ի զրուցակիցն է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը

Պարոն Պետրոսյան, տեղեկություն կա, որ Դադիվանքի հայ հոգևորականներին կփոխարինեն Բաքվի ռուսական թեմի սպասավորներով։ Ի՞նչ է կատարվում։

 

Ես էլ եմ լսել այդ տեղեկությունը, բայց հստակ չգիտեմ՝ ինչ-որ մակարդակում որոշո՞ւմ է կայացվել, թե ենթադրություններ են։ Դա Ադրբեջանի քաղաքականության մի մասն է, որն ինքն այսօր վարում է և որը շատ ավելի բազմաբաղադրիչ է։ Այսինքն՝ քանի որ հնարավորություն չկա նման խոշոր հուշարձաններն ինչ-որ ձևով ավերել ու ոչնչացնել, ապա իրենք փորձում են մի ճանապարհով դրանք անվանել աղվանական։ Եվ նաև վերջերս փորձ է արվում Ադրբեջանը ներկայացնել որպես «բազմէթնիկ», «բազմամշակույթ», մշակութային հանդուրժողականություն քարոզող երկիր։ Դա ևս մեկ լծակ է, որի օգնությամբ քրիստոնական ու հայկական տաճարները, որոնք հնարավոր չէ համարել մահմեդական, փորձում են ներկայացնել աղվանական։ Եվ ամենավերջին քայլը՝ Ադրբեջանը համագործակցում է ռուսական ուղղափառ եկեղեցու որոշ ներկայացուցիչների հետ, որը, իմ կարծիքով, նաև ռուսական քաղաքականության արտահայտությունն է։ Իրենք կարծում են, որ Շուշիի Ղազանչեցոցը ոչ թե կարելի է համարել աղավանական, քանի որ 19-րդ դարի երկրորդ կեսին ընդհանարապես նման հասկացություն չկար, այլ կարելի է համարել ուղղափառ։ Այսինքն՝ փորձարկումներ են անում, որպեսզի տեսնեն, թե որ տարբերակը կհաջողվի։ Ես ուզում եմ շեշտել, որ և Թուրքիայի, և Ադրբեջանի քաղաքականությունն իրար շատ նման են՝ դնել շատ մեծ, հանդուգն, անընդունելի խնդիրներ, բայց արդյունքում ստանալ դրա ինչ-որ մասը։

 
 

Ռուսաստանն էլ այս հարցում աջակցո՞ւմ է նրանց։

 

Ինչքան հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները վատ լինեն, և Ռուսաստանը «միջնորդի» դեր խաղա, այնքան իր ազդեցությունն ավելի կայուն է լինելու տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է ադրբեջանական քաղաքականությանը, միանշանակ է, որ սրա հետևում կանգնած են լուրջ ֆինանսական ռեսուրսներ, մասնագետներ, համապատասխան ինստիտուտներ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են։ Նման դեպքերում կարծես թե միակ պատասխանն ակնկալվում է Հայ առաքելական եկեղեցուց, ինչն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև մշակութային ժառանգությունը համընդհանուր ժառանգություն է։ Հայաստանի Հանրապետության, Արցախի իշխանությունների պարտականությունն է այդ ժառանգությունը ներկայացնել աշխարհում, պահանջել, որ ներկայացվի և պահանջել, որ դավանական, ծիսական առումով օգտագործվի այն գործառույթներով, ինչն ինքը պատմականորեն ունեցել է։ Սա նաև հայագիտության լուրջ խնդիր է, որովհետև Արցախն աղվանից կաթողիկության կազմում է եղել մինչև 19-րդ դարի 30-ական թվականները։ Եվ Ադրբեջանը հենց դա է օգտագործում, երբ այդ եկեղեցու աղվանական անունը բացարձակապես էթնիկական չէ, դավանական չէ։

Ի՞նչ սցենար կարող է լինել այս դեպքում՝ Դադիվանք բերում են ռուս հոգևորականների, ի՞նչ զրագացումներ կհետևեն դրան։

Ես վստահ չեմ, որ դա այդպես կլինի։ Ինձ համար մի քիչ տարօրինակ է, մի քանի անգամ, այսպես կոչված, ուդիական համայնքի ողորմելիները այցելել են Դադիվանք, ինչը շատ ավելի մոտ է աղվանական հորջորջվող երևույթի հետ, քան ռուսականը։ Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը ռուս հոգևորականներ բերի, եթե, իհարկե, այդտեղ չկա ռուսական դավադրություն։ Այսինքն՝ Ադրբեջանի համար շատ ավելի հեշտ է այն համարել աղվանական, ուդիներին էլ համարել աղվանական եկեղեցու հետնորդներ և այս ճանապարհով տիրանալ Դադիվանքին, քան ռուսական թեմի միջոցով։ Դա երևի մեր դիվանագետների ու քաղաքագետների խնդիրն է՝ պարզել, թե կուլիսներում ի՞նչ է տեղի ունենում։ Այսինքն՝ Ադրբեջանի տրամաբանությունից դատելով՝ Դադիվանքի դեպքում իրենք պետք է որ ռուսական ուղղափառ եկեղեցու հետ որևէ առնչություն չունենային։

Դադիվանքի մասին ի՞նչ տեղեկություն կհայտնեք։

Աղվանից կոչվող կաթողիկոսությունն իր մեջ ներառել է նախ և առաջ քաղաքական միավոր, և ինչպես Բագրատունյաց թագավորությունն էր, Սյունյաց իշխանական տունն էր, այնպես էլ Արցախն էր։ Այսինքն՝ դա հայ իշխանական տների ստեղծած հայկական վանք է, որի պատերին կա մոտ 200 հայերեն արձանագրություն, չկա օտարամուտ որևէ տառ անգամ։ Այդ գավառի իշխանները դա ներկայացնում են որպես հայկական, արձանագրության մեջ հստակ գրված է՝ «իմ որդին զոհվեց թուրքերի դեմ պայքարում»։ Այսինքն՝ այդ փաստերը կան, հայտնի են, ցավոք, այդ փաստերը լայնորեն չեն շրջանառվում։ Այսինքն՝ Դադիվանքի արձանագրությունները ոչ միայն ցույց են տալիս, որ դրանք հայերեն են, քրիստոնեական են, այլև ցույց են տալիս դրա ստեղծողների հայ լինելը, ինչը բազմիցս վկայված է։ Հայագիտությունը լուրջ խնդիրներ ունի, և այդ խնդիրները ցավոք մանրամասն վերլուծված չեն։ Եվ շատ հաճախ հակառակորդներն օգտվում են նաև ուրիշների չիմացության հանգամանքից։ Ես չգիտեմ ադրբեջանցի որևէ հետազոտողի, ով նորմալ հայերեն կարդալ գիտի, որ կարող է կարդալ այդ արձանագրությունները ու մեզ հակադարձել։ Ես կարծում եմ՝ մենք մեծ պարտականություն ունենք՝ ավելի շատ գործ անելու։ Ցավոք, մեր իշխանությունները նման վճռական քաղաքականություն չեն վարում։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: