ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իշխան Սաղաթելյանի հայրը պատերազմին ասաց՝ ես հիվանդ եմ, թող տուն գնամ, իմ տղաները կգան, գնաց, սակայն տղաներից ոչ մեկը չեկավ. ՔՊ պատգամավոր

Ինչ-որ մեկը կամ ոչ մեկը: Այդպես էր վերնագրել իր ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

«Այն մարդիկ, ովքեր այս պահին դրսում պայքարում են, չեն պայքարում Արցախի համար, չեն պայքարում ՀՀ-ի և հայ ժողովրդի համար, այլ պայքարում են իրենց ունեցվածքը պահելու համար: Ինչ -որ մայլոկ հայտարարում է, թե իբրև ՔՊ-ն չունի իշխանություն, մենք ամեն օր մարզերում, գյուղերում, քաղաքներում շրջում խոսում ենք, բայց եկեք տեսեք, որ այդ մայլոքին չեն հասցրել, որ ինքը նույնիսկ ընդդիմության լիդեր չի կարող լինել, քանի որ իրեն ժողովուրդը չի ընդունել:  Հայտարարում է, թե իբրև 44-օրյա պատերազմում արել եմ այն, ինչ չեն արել ՔՊ բոլոր անդամները»,- ասաց նա:

Պատգամավորը պատերազմից մի դրվագ պատմեց. «44-օրյա պատերազմն էր, հոկտեմբերի 20, երբ մի Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ ջոկատ՝ «Գեղարքունիք» ջոկատ, որի անունն էր Վաչիկ Սաղաթելյան՝ Իշխան Սաղաթելյանի հայրը:  «Գեղարքունիք» ջոկատի անդամները կհիշեն այդ պահը, ասաց՝ ես հիվանդ եմ, ինձ թող տուն գնամ, իմ տղաները կգան ու կմասնակցեն, գնաց, տղաներից ոչ մեկ չեկավ, և չեմ էլ կարծում, որ մեկ օր գոնե 44-օրյա պատերազմի ընթացքում գնացել են: Ու այդ մարդը հրապարակից կանգնում և ասում է, որ ինքը ավելին է արել՝ մոռանալով, որ ՔՊ-ից կան պատգամավորներ, ովքեր պատերազմների մասնակցել են, բազմաթիվ կորուստներ են ունեցել»,- ասաց նա:

Նա նշեց, որ պատերազմ անցած մարդը երբեք պատերազմի մասին երկար չի  խոսում:  Նա նշեց, թե ինչպես էին նախկինում ծեծելով տանում ոստիկանության բաժանմունք, ինչպես է Արծվիկ Մինասյանը ազատել իրեն աշխատանքից: «Այդ իշխանիկը ոստիկանին ասում է մատերդ կջարդեմ: Ախր մենք իրեն հլը մարզպետարանից գիտենք, երբ մտնում էի իր սենյակ, ոտքերը և ձեռքերը դողում էին, իմ դուրս գալուց հետո էլ հեռախոսը վերցնում զանգում էր տարածքային կառավարման նախարարություն և բողոքում՝ Գրիգորյան Նարեկը բարձր է խոսում»,- ասաց նա: Պատգամավորը նաև  իր զորակցությունը հայտնեց ինչ-որ խուլիգանների կողմից վիրավորված ոստիկաններին և մոլորված քաղաքացիներին, որոնք  այս պահին չգիտեն՝ ինչ են անում:

araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: