ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը չի պաշտպանի Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը. Վիեննայում մշտական ներկայացուցիչ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան չի պաշտպանի Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը, որի քննարկումն սպասվում Է Գործակալության կառավարիչների խորհրդի՝ այս շաբաթ կայանալիք նիստում:

Այդ մասի, Twitter-ի իր Էջում հայտարարել Է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:

 

Անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը ներկայացրել Է փաստաթղթեր, որոնցում խոսվում Է ՄԱԳԱՏԷ-ին՝ Իրանին վերագրվող «խաբեության» եւ իր միջուկային ծրագրի իրադրությունը թաքցնելու Թեհրանի ենթադրվող փորձերի մասին: Այս հարցի շուրջ, ինչպես նաեւ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի հետագա համագործակցության բնույթի առնչությամբ, սպասվում Է, որ բանաձեւի նախագիծը կներկայացվի քննարկման:

 
 

«Ավելի ու ավելի ակնհայտ Է դառնում, որ Վիեննայի բանակցություններում արեւմտյան մասնակիցների՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի ընթացիկ նստաշրջանում Իրանի վերաբերյալ բանաձեւ ընդունելու մտադրությունն ամենեւին հակարդյունավետ չԷ ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) համար: Ռուսաստանը ոչ մի դեպքում չի իրեն չի ասոցացնի այդ բանաձեւին»,-գրել Է Ուլյանովը:

2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:

Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Վիեննայում բանակցություններ են անցկացվել ԳՀՀԾ-ի վերականգնման եւ Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ. 2021 թվականի դեկտեմբերի 27-ին մեկնարկել Է ութերորդ փուլը: Դեռ 2021 թվականի դեկտեմբերին յոթերորդ փուլի ընթացքում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել Է նաեւ Իրանի դիրքորոշումները:

Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քյանիի խոսքով, բանակցություններն անցնում են հաջողությամբ, սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն առաջընթացը որակել Է որպես աննշան եւ Թեհրանին կոչ Է արել՝ հարցին լրջորեն վերաբերվել: Մարտի վերջին կողմերի` իրենց մայրաքաղաքներ վերադառնալով՝ բանակցությունները դադարեցվեցին: Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում Է ամերիկյան վարչակազմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հունիս 7, 2022 - 20:20

կոդ: 217464

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: