Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում հստակեցնել դիրքորոշումը պատժամիջոցների հարցում ընդդեմ ՌԴ-ի
«Մենք ողջունում ենք Թուրքիայի կառուցողական դերը հակшմարտությունը թուլացնելու հարցում: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային ավելի կոշտ դիրքորոշում ընդունել, որն ավելի համահունչ է ԵՄ-ի դիրքորոշմանը, մենք կոչ ենք անում Թուրքիային ավելի զգոն լինել , երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցների շրջանցումը կանխելուն Ռուսաստանի Դաշնության դեմ»,- Եվրախորհրդարանում ասել է Եվրոպական հանձնաժողովի անդամ Օլիվեր Վարհելին:
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիան չի աջակցում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա Անկարային շրջանցել սահմանափակումները։
Աղբյուր՝ slim.am