ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալմաթիից առաջին ուղիղ չվերթն իրականացնող ինքնաթիռը ժամանեց Երևան

Ղազախական «FlyArystan» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռներն այսուհետ շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի, ուղիղ չվերթներ կիրականացնեն Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ:

Ղազախական «FlyArystan» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռներն այսուհետ շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի,  ուղիղ չվերթներ կիրականացնեն Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Երևան տեղի ունեցավ հունիսի 2-ին: Առաջին չվերթով Հայաստան են ժամանել լրագրողներ, բլոգերներ, ովքեր 4-օրյա տուր կանցկացնեն Հայաստանի տեսարժան վայրերով:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը լրագրողների հետ ճեպազրույցում հատկանշական համարեց ուղիղ չվերթի բացումը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրերին:

«Այս չվերթի բացումը մեծ նշանակություն ունի մեր բազմոլորտ համագործակցության համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութահումանիտար ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում նոր ուղղության բացման հետ կապված՝ ենթադրվում է, որ դա կլինի Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ հայ-ղազախական հարաբերությունները բավական ակտիվ զարգանում են, և ուղիղ չվերթն էլ ավելի կնպաստի հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը հավելեց, որ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով կանոնավոր թռիչները մեծ նշանակություն ունեն: «Հայաստանն ու Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, բայց մենք ամբողջապես չենք օգտագործում մեր պոտենցիալը: Ակնկալում ենք գործարարների այցեր Հայաստան և բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացում, քանի որ  զարգացման միտումներ կան»,- ասաց Արզումանյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: