ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետք է հասցեագրել հակամարտության հիմքում ընկած ​​պատճառները․ ԵՄ խորհրդի նախագահ

ԵՄ խորհրդի նախագահ Շառ Միշելը հայտարարություն է տարածել, որում վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ, հասնելու նրան, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։

ԵՄ խորհրդի նախագահ Շառ Միշելը հայտարարություն է տարածել, որում վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ, հասնելու նրան, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։

«Նա ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների պատմական առաջին հանդիպումը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման բացառիկ կարևորությունը, քանի որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է։

Ավելի լայն իմաստով` նախագահ Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում՝ առաջ մղել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն ու հասցեագրել հակամարտության հիմքում ընկած ​​պատճառները: Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր հիմնարար խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է հասցեագրվեն բոլոր շահառուների կողմից՝ որպեսզի պայմաններ ստեղծվեն կայուն և արդար խաղաղություն համար։

Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության դեպքում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին կայացած ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահ Միշելի հայտարարությունը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված ​​արդյունքի նախընտրություն: Ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր խնդիրները համակողմանիորեն հասցեագրվեն. դա ներառում է ողջ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:

Մայիսի 22-ին Բրյուսելում հատուկ քննարկվել են կապուղիները՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում կողմերը հաստատեցին, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են:

ԵՄ խորհրդի նախագահն ընդգծել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության առաջնային դերակատարումը: Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մտադրությունը բարեխղճորեն ներգրավվելու բանակցությունների շարունակման համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման գործում և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնելու աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին»,- նշված է Շառլ Միշելի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը առաջիկա օրերին կայցելի տարածաշրջան՝ հետևելու քննարկված բոլոր հարցերի ընթացքին։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: