ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միշելը խոսել է Ղարաբաղի հայերի մասին. հեռու, բայց առաջ քայլ

«Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության» հարցերի մասին ԵԽ նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը Երևանում հասարակական-քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակներում արժանացել է զգալի ուշադրության, դրա մի զգալի մասով էլ դիտարկման, որ այդ կերպ Միշելը բավարարել է Ադրբեջանի մոտեցումը:

Մասնավորապես, փաստարկն այն է, որ Միշելը չի օգտագործել Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, այլ ասել է Ղարաբաղ, որը բավականին «հարաբերական» հասկացություն է: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն է հայտարարում, թե չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր և չկա անգամ այդպիսի ռեգիոն: Ստացվում է, որ Միշելն իսկապես բավարարել է Ալիևի «քմահաճույքը»: Այդպես է, եթե մենք իրավիճակը և Միշելի վարքը, գործողությունները գնահատում ենք հենց ալիևյան ելակետով: Բայց, արդյո՞ք ԵԽ նախագահի համար հենց դա է ելակետը: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ ապրիլի 6-ին օրինակ Միշելը չէր խոսել «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին»:

 

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման առնչությամբ օգտագործվել էր մեկ այլ, բավականին ընդհանրական ձևակերպում, որ հանդիպմանը կարևոր է համարվել քննարկումների սեղանին կողմերի բոլոր մտահոգությունների և հետաքրքրությունների առկայությունը: Սա իհարկե նշանակում է, որ այդ թվում նաև Արցախի հարցի առնչությամբ Երևանի դիրքորոշումներն ու դիտարկումները: Բայց, ձևակերպումը ընդհանրական էր, իսկ ահա մայիսի 22-ին Միշելը արդեն արտահայտում է շատ ավելի կոնկրետ միտք՝ «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության հարց»: Ուրեմն, ինչու՞ է կոնկրետանում Միշելը: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ ապրիլի 6-ի ավելի ընդհանրական ձևակերպումից հետո Բաքուն հայտարարում էր, թե ոչ մի արցախյան իրավունքներ ու անվտանգություն էլ չեն քննարկել և չեն քննարկում: Եվ ահա, ԵԽ նախագահը կոնկրետացնում է նախորդ հանդիպմանը ընդհանրական ասված միտքը, թերևս որպես Ադրբեջանին ուղղված ազդակ, որ, եթե Բաքուն այս պարագայում էլ շեղվելու է համաձայնություններից, ապա հաջորդիվ արդեն Եվրամիությունը կարող է օգտագործել Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, իսկ իրավունքների և անվտանգության հարցում ակնարկել ընդհուպ կարգավիճակի մասին:

Սա իհարկե գուցե ԵՄ-Ադրբեջան հարաբերության դաշտից «սերող» կոնկրետացում է, բայց հանգամանք, որը թերևս հայկական դիվանագիտությանը թույլ է տվել ստանալ իր համար կարևոր հասցեական ձևակերպում Արցախի իրավունքների և անվտանգության առումով: Ինչ խոսք, բոլորիս համար խիստ ցանկալի է, որ որևէ միջազգային դերակատար պարզապես հայտարարի Արցախի անկախության իրավունքի մասին՝ ոչ այս, ոչ այն կողմ: Սակայն, իրավիճակը քաղաքական տրամաբանությամբ դիտարկելիս, թերևս պետք է ելնել իրողություններից և հնարավորություններից, ու այդժամ բավականին պարզ կլինի, որ Միշելի հայտարարությունը մեր հետաքրքրությունների և մեզ համար էական հարցերի տեսանկյունից իհարկե քայլ առաջ է՝ հաշվի առնելով ընդհանրապես հետպատերազմական ստատուս-քվոն:  Անշուշտ, մեր խնդիրներից ու նպատակադրումներից դեռևս զգալիորեն հեռու, շատ հեռու քայլ, բայց՝ քայլ, որը իր հերթին հայկական դիվանագիտության համար բացում է նոր քայլերի ճանապարհ: Ընդ որում, խոոսքը այս դեպքում վերաբերում է ոչ միայն հայաստանյան դիվանագիտությանը, այլ նաև Արցախի «իսթեբլիշմենտի», որը թերևս պետք է լրջորեն խորհի տեղի ունեցողի հանդեպ զգայական մաքսիմալիզմի տրամաբանությունից զատ, միջազգային կառույցների, այդ թվում ԵԽ համար փաստարկված քաղաքական տեքստերի ստեղծման խնդիր:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: