ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այաթոլլահ Խամենեի․ Երկրի բոլոր խնդիրների համար կարելի է գիտական ​​լուծում գտնել

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Իրանի ժողովրդի երիտասարդության կարողությունները կարող են նախադրյալներ ստեղծել համաշխարհային գիտության և երկրի միջև առկա գիտական ճեղքը փակելու , գիտության համաշխարհային սահմանները հատելու, իսլամական նոր քաղաքակրթություն հիմնելու և երկրի փայլուն ապագան կերտելու համար»:

Այաթոլլահ Խամենեին, չորեքշաբթի օրը  գիտական էլիտայի երիտասարդ  ու տաղանդավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է. «Իրանի ժողովուրդը պոտենցիալ էլիտար ազգ է և, հետևաբար, վաղուց դարձել է գաղութատերերի նվաստացուցիչ փափուկ պատերազմի թիրախը, որպեսզի մոռանա և նույնիսկ ժխտի իր տաղանդներն ու կարողությունները և ընդունի «մենք չենք կարող» մեծ սուտը»:

Նա ասել է.«Իրանի պատմության վերջին 200 տարում ժամանակի գաղութատերերն ու տիրակալները միաձայն քարոզում էին, թե Իրանի  ժողովուրդն անկարող է, սակայն  հեղափոխության հաղթանակը վերջ տվեց այդ գործընթացին»։

Անդրադառնալով մի քանի տարի առաջ Իրանի ապագայի և համաշխարհային գիտության ասպարեզում առաջատար լինելու անհրաժեշտության վերաբերյալ իր հայտարարությանը, Այաթոլլահ Խամենեին ասել է.- «Պետք է այնպես շարժվենք,որ ապագայում Իրանը դառնա համաշխարհային գիտության աղբյուր և ցանկացած մարդ գիտական վերջին նորություններին հասանելիություն ունենալու համար ստիպված լինի պարսկերեն սովորել, ինչպես որ պատմության տարբեր ժամանակահատվածներում, իրանցիները գտնվել են համաշխարհային գիտության գագաթներում և իրանցի գիտնականների գրքերը դասավանդվել են արևմտյան ու արևելյան երկրների համալսարաններում:

Նշելով, որ երկրի խնդիրների լուծումը գիտական հասարակության կարևոր նպատակներից է, մեծարգո առաջնորդը թվարկել է ջրի, դրամական համակարգի, գյուղերի դատարկվելու, ֆինանսական, հարկային, բանկային ու արտադրության համակարգի, կենսոլորտի ու  տրանսպորտի  հետ կապված խնդիրները  և սոցիալական վնասները: Նա ասել է.«Երկրի բոլոր խնդիրների համար կարելի  է գիտական ​​լուծում գտնել»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: