ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինը տվել է հրահանգը․ Մոսկվայի հաջորդ թիրախը Հայաստանում

Մոսկվայից կառավարվող «ադրբեջանի» զինուժի երեկվա ներխուժումները ՀՀ տարածքում բխում են Վալդայ ակումբում հոկտեմբերի 21-ին Պուտինի հրահանգավորումից։

ՌԴ նախագահը խոսել էր «սահմանազատման» մասին՝ ասելով․ «Հիմա ամենակարևորը սահմանին տիրող իրավիճակի կարգավորումն է, և այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել: Այստեղ նույնիսկ մենք ուրիշի կարիք չունենք, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Ինչո՞ւ, որովհետև այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան, այո, որովհետև ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին: Այնտեղ կան բաներ, որոնք նաև փոխզիջումներ են պահանջում՝ ինչ որ տեղ պետք է ուղղել, ինչ որ տեղ՝ ինչ որ բան փոխանակել (նկատի ունի տարածքները․ խմբ): Միայն այն բանի համար, որ դա ճանաչվի, պարզ է, որ դա ձեռնտու է երկու կողմերին»։

Փոխզիջման, խորհրդային քարտեզների մասին ՌԴ նախագահի շաղակրատանքը «դատավոր-միջնորդի» ժանրից է։ Պուտինը խոստովանում է, որ այս գործընթացն իրականացվում է Ռուսաստանի մասնակցությամբ։ Սյունիքի մարզում Մոսկվա-Բաքու գործողություններին անդրադարձել ենք։ Հայաստանի տարածքի օկուպացման ու ճանապարհների վերահսկողության ծրագիրն իրագործվում է «Բաքուն ներխուժում է-ռուս սահմանապահների միջնորդությամբ բանակցություն է սկսում» Հայաստանի տարածքում արդեն բազմիցս կիրառված մեթոդով։ Հայաստանի հանդեպ ՌԴ, ՀԱՊԿ պարտավորությունների պայմանագրային մակուլատուրան իրականում ՀՀ անվտանգության համակարգը վերահսկողության տակ առնելու, հայկական զինուժի նախաձեռնությունները չեզոքացնելու, դիմադրությունը կոտրելու դեր ունի (տարիներ շարունակ այս մասին պնդումներ անողները ենթարկվում էին քարկոծման՝ հիմա բոլորի աչքի առաջ է)։

Պուտինի նշած՝ «սահմաններն ինչ որ տեղ ուղղելու, ինչ որ տեղ՝ ինչ որ բան փոխանակելու» ընթացքը շարունակություն է ունենալու, եւ Մոսկվա-Բաքու հաջորդ թիրախներն առաջին հերթին լինելու են այն շրջանները, որտեղ արդեն կան ռուս զինվորականներ՝ Խոզնավարից Տավուշ։ «Խորհրդային քարտեզները», «կայուն խաղաղությունը» եւ նման բաները հայ հանրության ուշադրությունը զբաղեցնելու համար են։ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ծրագրերին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Հայաստանի համար նախատեսված չէ նույնիսկ այդ գնով խաղաղ դարաշրջանի, առավել եւս արժանապատիվ խաղաղության որեւէ հնարավորություն, ինչի մասին բարբաջում են իշխող խումբն ու խորհրդարանի «ընդդիմությունը»։

 

Ռուսաստանն անցել է իր համար ճակատագրական գիծը Հայաստանում եւ գնալու է մինչեւ վերջ, ինչի վկայությունն է եռակողմ նոր հանդիպման շուրջ քաշքշուկը եւ Մինսկի խմբի ու ՄԱԿ-ում համապատասխան բանաձեւի դեմ Մոսկվայի արշավը։ Դիմադրությունը ենթադրում է իրավիճակի համարժեք ընկալում եւ համապատասխան քայլեր, այդ թվում՝ խորհրդարանի որոշումների տեսքով։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 15, 2021 - 12:33

կոդ: 21418

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: