ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քոչարյանը սփյուռքով չի կարող հաջողության հասնել, նրան ոչ ոք չի աջակցի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը

-Տիկին Գործունյան, Ռոբերտ Քոչարյանն իր ղեկավարած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարել է, թե համազգային դիմադրության շարժում են սկսում ՀՀ–ում, Սփյուռքում և Արցախում։ Որքանո՞վ են ֆրանսահայերն այս կոչերին ականջալուր։

-Ֆրանսիայում, բացի Դաշնակցությունից ո՞վ պետք է մտիկ անի իրեն, ով պետք է նրա կոչին լուրջ վերաբերվի։ Անհնար է, որ նա այստեղից աջակցություն ստանա։ Տեսեք, օրերս Փարիզում Հայաստանի դեսպանության առաջ ցույց տեղի ունեցավ, որին քսան հոգուց ավելի մարդ չկար ներկա։ Նրանք բոլորն էլ դաշնակցականներ էին և վանկարկում էին, թե Փաշինյանը հողերը տալիս է։

Այսպիսով, չեմ կարծում, որ Քոչարյանը Սփյուռքով որևէ բան կարողանա անել, նաև կասկածում եմ՝ արդյոք Հայաստանում նրան կաջակցե՞ն։ Ինչպես տեսնում եք, Հայաստանում էլ նրան մի խումբ է աջակցում, և նորից նույն Դաշնակցություևն է նրան  աջակցում։ Անկարելի է նրան աջակցելը, բայց սա չի նշանակում, թե ֆրանսահայերը գոհ են Հայաստանի վարած քաղաքականությունից։ Սփյուռքը, ինչպես Հայաստանի ժողովուրդը, դժգոհ են Սյունիքի ճանապարհի փակվելու հետ, բայց դա կապ չունի Քոչարյանի հետ։ Խորհուրդ Քոչարյանին՝ դուրս գալ քաղաքականությունից, ավելի լավ բանով զբաղվել։

Անշուշտ, նրանք իրենց հանրահավաքներով խանգարում են, էլ չեմ ասում, որ երկիրը պատերազմում այդքան բան է կորցրել, իրական հայրենասերները պետք է միանային, բայց մենք նորից չունենք այդ խելքը, նորից պառակտված ենք, մենք ինչքան պետք է տանջվենք, չեմ իմանում։ Փոխարենը մտածեն՝ ինչպես միմյանց կողքի կանգնել, իրար աջակցել հայրենասիրության սկզբունքով, մեկը մյուսին  է խանգարում։ Այսպես շարունակելու դեպքում արտագաղթը, անշուշտ, կմեծանա, Հայաստանը կպարպվի ու վերջ։ Այ սա մտահոգիչ է։

-Դուք նրա օրոք այստեղ էիք, գործարարությամբ էիք զբաղվում։ Որքանո՞վ էր նպատակահարմար գործարարությամբ զբաղվելը։

-Այդ ժամանակ, այո՛, այդտեղ էի, նրանք մեր գործին այդքան չէին խանագարոմւ, բայց ես, ինչպես ամեն հայ, տեսել է, թե ինչպես փոքր տնտեսությունը հերթով տրվեց Ռուսաստանին, ինքը հարստացավ, իսկ Հայաստանն էլ պարտքերի տակ ընկավ։ Եվ այսօր նա հույս ունի, որ քաղաքականությունով որևէ բանի կարող է հասնել, բայց մարդիկ հիշում են շատ լավ, և նա որևէ կերպ չի կարող հաջողել։ Ո՞վ չի հասկանում նրանց իրական նպատակը՝ դիրք ունենալ, այսինքն՝ իշխանության գալ, վերցնել այն, ինչ մնացել է։

-Հիմա նոր ներդրողներ որքանո՞վ է հնարավոր, որ կգան։

-Դուք լսե՞լ եք, որ նոր ներդրողներ գան, Ֆրանսիայից որևէ մեկը վստահաբար չկա, իսկ ո՞վ պիտի գա, անձամբ ես շատ կուզեմ ներդրողներ գան։ Ես նորից կրկնում եմ այն, ինչ միշտ ասել եմ՝ մինչև մեր արդարադատությունը շտպված չլինի, վախեր կունենամ Հայաստանում ներդրումներ անելու, և եթե այսօրվա իշխանությունները ժամանակ գտնեն և զբաղվեն արդարադատությամբ, այլ բան է։ Այս պահին ամենակարևորը Հայաստանի համար դեմոգրաֆիկական խնդիրն է, որ Հայաստանը չդատարկվի, դրա համար պետք է մեծ գումարներ ներդրվեն, վիճակը լուրջ է։

Ի դեպ, Մակրոնն այդպես էլ չեկավ Հայաստան, մինչդեռ ապրիլին ընտրություններ են, ինքն առաջադրվելու է, և դժվար թե հասնի գալ, քանի որ այստեղ ընտրություններից մեկուկես ամիս առաջ նա պետք է հայտարարի, որ մասնակցում է ընտրություններին։

Ֆրանսիայի հայկական համայնքը ո՞ւմ կողմն է։

-Նախ՝ Ֆրանսիայում հայկական համայնք չկա, յուրաքանչյուրը զատ-զատ ընտրություն է անում, բայց կարող եմ ասել, որ Դաշնակցությունը հաստատ նրան չի տա ձայնը, Դաշնակցությունը սոցիալիստների հետ է լավ հարաբերությունների մեջ։ Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի անկախ թեկնածու Էրիկ Զեմուրն է գալու Հայաստան։ Լսել եմ, որ նա Հայաստանում կլինի դեկտեմբերի 5-6-ին։ Նա ակտիվ քաղաքականություն է վարում, բայց նա ծայրահեղ է, անշուշտ, ինքը հայերին է պաշտպանել պատերազմի ժամանակ, և հիմա գուցե գա Հայաստան, որ կարողանա ձայներ քաղել, բայց նա ծայրահեղ գործիչ է։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: