ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տաթևի ճանապարհից օգտվելը կարող է լուծել Հայաստանի ու Իրանի տրանսպորտային խնդիրները և չեզոքացնել երկու երկրների դեմ ուղղված սադրանքները

Նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 10-ին Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից Ադրբեջանը պատրաստվում է մաքսային, անձնագրային հսկողություն սահմանել ոչ միայն Իրանի, այլև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ:

Սա հերթական սկանդալային հայտարարություն էր Հայաստանի վարչապետի կողմից, որը թերևս անակնկալի բերեց ոչ միայն քաղաքական փորձգիտական լայն շրջանակին այլ նաև հարևան  երկիր Իրանի դիվանագիտական համակարգին և տրանսպորտային նախարարության պատասխանատու մարմիններին։  Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստան մեկնող իրանական բեռնատարների երթևեկության համար նոր պայմաններ են ստեղծվել:Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ իրանական բեռնատարներն այսուհետ կարող են  Գորիս-Կապան ճանապարհի փոխարեն Հայաստան հասնելու համար անցնելՏաթև-Աղվանի  այլընտրանքային նորակառույց ճանապարհով՝ առանց Ադրբեջանին մաքսատուրք վճարելու։ Սա այն այլընտրանքային  նախագիծն է, որը իրականացվել է երկու երկրի համատեղ ջանքերով ավելի վաղ Սյունիքի մարզում Գորիս-Կապան 20 կմ․ ճանապարահատվածը Ադրբեջանին հանձնելուց հետո, որը հանգեցրեց Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության և Ադրբեջանի զինվորականների կողմից իրանցի մեքենավարներ պատանդառությամբ ու այնուհետև փոխհամաձայնության արդյունքում իրանցի վարորդներին կալանքից ազատելով։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի խոսքերով՝ Ադրբեջանի Հանրապետության հետ հակամարտությունից հետո Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումները վկայում են այն մասին,որ երկու երկրները, բացի քաղաքական ու մշակութային սովորական հարաբերություններից, անպայման պետք է ավելի շատ օգտագործեն տարածաշրջանային տրանսպորտային ու կապերի կարողությունները՝  տարածաշրջանային առկա պայմանագրերի շրջանակում երկկողմի ու բազմակողմ առևտրային համագործակցությունները և ազատ տնտեսական գոտիների ընդլայնման ու տրանզիտ ապրանքափոխանակման և մաքսային համագործակցությունները. «Անկասկած է, որ արցախյան 44 օրյա պատերազմից հետո և դրան հաջորդող քաղաքա-տնտեսական տարածաշրջանային զարգացումները, որոնք ընթանում են Հայաստանի և Իրանի շահերի ու անվտանգության դեմ առավել անհրաժեշտություն են ստեղծում Երևան-Թեհրան տարանցիկ կարողությունների ներդրումն ու օգտագործումը էական նշանակություն ունեցող տարածաշրջանային և երկողմ համագործակցությունների համար>>,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Շահմուրադյանի՝ հատկանշական  է, որ նույեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման մասով. «Սա Հայաստանի ուղերձն է հարևան երկրներին, հատկապես Իրանին, որ Երևանը պատրաստ է պատերազմից հետո հավատարիմ մնալ կայացած պայմանավորվածություններին և խուսափել ավելորդ լարվածություններից, ինչին ի տարբերություն Հայաստանի ակտիվորեն ձգտում է հասնել Ադրբեջանը, ապակայունացնելով Հայաստան-Ադրբեջան և Ադրբեջան-Իրան հարաբերությունները և ընդհանրապես ապակայունացնել տարածաշրջանային հավասարումները։

Այս համատեքստում ինչպես ենթադրվում էր, արցախյան 44-օրյա պատերազմի 1-ին տարելիցին և նոյեմբերի 9-ին ակնկալվող եռակողմ հանդիպման շեմին, որը տեղի չունեցավ Մոսկվայում, Ադրբեջանի իշխանութուններն ըստ էության, սկսել են իրենց հերթական սադրանքներն ուղղել Հայաստանի անվտանգության դեմ, որպեսզի կարողանան առաջիկա բանակցություններում հնարավորինս մեծշահեր քաղել նախ Հայաստանից, ապա փորձել իրենց մյուս դաշնակիցների օգնությամբ Իրանին կտրել Հայաստանի ճանապարհների հասանելիությունից և աջավել մեկուսացնել Իրանին տարածաշրջանում»:

Նման պայմաններում, ըստ մեր զրուցակցի,  անկասկած առաջնային են Իրան-Հայաստան համագործակցության զարգացման համընդհանուր ոլորտները, իսկ Հյուսիս-հարավի, Սիսիան-Քաջարան և այլ հատվածներից մինչև դաշտամիջյան նոր ճանապարհի կառուցումը, Իրանի և Հայաստանի միջևա զատգոտիների ստեղծումն ու շահագործումը, Իրանի կողմից Սյունիքի մարզում տնտեսական և արդյունաբերական բազաների ստեղծումն ու ակտիվորեն շահագործումը և Երևանի խթանումը առևտրական ու ապրանքաշրջանառության և իրանական նավթաքիմիական ու էներգակիրների Հայաստանի վրայով դեպի Վրսատան և Սև ծովի նավահանգիստները տարանցելու համար անվտանգության պայմանների ապահովումն ու երկկողմ համագործակցությանը նպաստելը. «Ավելին՝ Ռուսաստանի, Վրաստանի և Հնդկաստանի հետ Պարսից ծոցից դեպի Սև ծով և Եվրոպա տարանցիկ միջանցքի կառուցման համար համագործակցությունը, առաջնահերթ ոլորտներն են, որոնց պետք է ուշադրություն դարձնեն Հայաստանի իշխանությունները»:

Շահմուրադյանի դիտարկմամբ՝ մյուս կողմից առկա պայմաններոմ Ռուսաստանը և Թուրքիան ամեն գնով փորձում են թուլացնել Հայաստանի դիրքը տարածաշրջանում և Իրանին ևս համոզել քայլել իրենց համահունչ պլաններով, որին անկասկած դեմ է Իրանը, սակայն հաշվի առնելով Հայաստանի տնտեսական, քաղաքական ու անվտանգային կախվածությունը Ռուսաստանից, որը ցավոք արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի է մեծացրել  Երևանի համագործակցությունը Մոսկվայի հետ, այնքան լայն մանևրելու դաշտ չի ստեղծում Իրանի համար ընդլայնելու իր անվտանգային ու տնտեսական ու հատկապես տրանսպորտային համագործակցությունները Հայաստանի հետ, որն այժմ իրոք ռազմավարական նշանակության է ստանում Թեհրանի համար, ապահովելու իր կոմունիկացիոն կապերը դրսի աշխարհի հետ. «Ինչպես Իրանի նոր իշխանությունները բազմիցս են հայտարարել Իրանի քաղաքականությունը հիմնված է միջազգայնորեն  ճանաչված պայմանգրերի հիման վրա՝ ամրագրված սահմանների անփոփոխելիության ու սահմաների անձեռնմխելիության վրա, և տարածաշրջանային կոնֆլիկտները երկկողմ ու բազմակողմ ու տարածաշրջանի երկրների մասնակցութայմբ բանակցությունների միջոցով վեճերի լուծման և արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կանխելու նպատակով անվտանգության հաստատման սկզբունքների վրա: Անկասկած Իրանի այս մոտեցումը բխում է իր և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ ունեցած անհաշտ հարաբերությունների և անվտանգության գոտու ապահովման մտահոգություններից, իսկ Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունների ու անվտանգության երաշխիքների ապահովման հնարավորությունների զարգացումն ու ընդլայնման հարցերը պետք է դիտարկել այս համատեքստում:Հատկանշական է, որ համապատասխան առևտրային ենթակառուցվածքների, ստանդարտ տարանցիկ ուղիների բացակայությունը և տեղեկատվության փոխանակման ցածր մակարդակը Թեհրանի և Երևանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն մարտահրավերներն են, իսկ Մեղրիի ազատ գոտին, Իրանի և Հայաստանի նոր տարանցիկ ճանապարհի  և Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցումը, ԵԱՏՄ-ն և Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտություներից են»:

Միևնույն ժամանակ,մեր զրուցակցի խոսքերով,  նոր ճանապարհից  օգտվելու հարցում  Իրանի և Հայաստանի քաղաքականությունը կարող է լուծել   երկու երկրների տրանսպորտային խնդիրները և չեզոքացնել Հայաստանի ու Իրանի դեմ ուղղված սադրանքները. «Տաթևի ճանապարհն ու Հյուսիս-Հարավ միջանցքը անկասկած ապահովում է ավելի  անվտանգ և արագհասանելիություն Պարսից ծոցից դեպի Սև ծով, որը կարող է արդյունավետ լինել Իրան-Հայաստան  երկկողմ առևտրի համար, լրացնել հյուսիս-հարավ միջանցքը և Պարսից ծոցում Իրանի հարավային նավահանգիստները միացնել Սև ծովին և Հայաստանի   միջոցով միացնել եվրոպական երկրներին ու Ռուսաստանին. «Իհարկե սա չի բխում Թուրքիայի և  Ադրբեջանի համատեղ շահերից և նրանք փորձելու են հերթական սադրանքներով խանգարել ու խափանել կայ-իրանական առևտրատնտեսական ու տարանցիկ կապերը, որ ապացույցն է հենց նոյեմբերի 10-ին Գորիս Կապան չանապարահատվածում տեղի ունեցած վերջին միջադեպը։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ԻԻՀ-ի նախագահ Սեյեդ Իբրահիմ   Ռայիսիիկառավարության արտաքին քաղաքականությունը  հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է հատկապես տնտեսական ոլորտում, անկասկած ապագայում կդիտարկենք այդ քաղաքականության դրսևորումը Հայաստանի հետ հարաբերություններում»:

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրանքներին, Սահակ Շահմուրադյանը նշեց, որ Ադրբեջանի այս տեղաշարժերը շարունակվելու  են տարբեր ձևերով և ուղղությոններով, և դրանում չկա Ադրբեջանին զսպող լուրջ ուժ կամ արգելող պայմաններ ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի և ոչ էլայլ դերակատար ուժերի կողմից, էլ չենք խոսում Եվրոպայի ու ԱՄՆ-ի պասիվ ու հարմարվող մոտեցումների մասին որոնք շատ հեռու   են թե իրականությունից և թե  տարածաշրջանային զարգացումների դաշտից. «Մի խոսքով ներկայիս պայմաններում դաշտը  բաց է թուրք-ադրբեջանական տանդեմի համար, Ռուսաստանի վարած  ուցանած գետնում: Հետևաբար Իրանի հետ ապրանքների արտահանումը, Հայաստան-Իրան սահմանամերձ շուկաներում և Մեղրիի և իրանական հատվածում «Արաքս»-ի ազատ գոտիների ակտիվացումը և էներգակիրների արտահանումը, Հայաստանի հետ  կապված կարևոր խնդիրներից են, որը կարող է ապահովել իրանցի առևտրակաների ու գործարարների ներկայությունը Հայաստան Սյունքի մարզում, ինչը հետագայում կարող է նաև անվտանգային երաշխիք ստեղծել երկու երկրների քաղաքական և տարանցիկ ճանապարհների անվտանգությունը և տարածաշրջանային հավասարումնրը ի շահ երկու երկրների ապահովման գործում»:

Այնուամենայնիվ, քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ,  այսօրվա աշխարհում   տնտեսականփոխազդեցությունները և տրանսպորտային կապերը և ազատ երթևեկությունը տարբեր տարածաշրջաններում  քաղաքական և առևտրական  անվտանգության երաշխիքներն են համարվում, և որքան բարձր է հարևանների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը, այնքան այդ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության հասանելիությունն ավելի է բարձրանում. «Կովկասյան տարածաշրջանը բացառությունչէ, հետևաբար երկու հարևան և բարեկամ երկրներ Իրանի և Հայաստանի միջև բազմակողմանի հարաբերությունների զարգացումը, կարող է ապահովել փոխադարձ տնտեսական, քաղաքական,անվտանգության շահերը, միևնույն ժամանակ նպաստել խաղաղության ու անվտանգության հաստատման և ամրապնդման, իսկ չեզոքացնել երկու երկրների ազգային անվտանգության և սահմանների կայունության դեմ ուղղված ցանկացած ուժի կողմից հերթական անգամ կազմակերվող ու տարբեր ձևերով գործադրվող սադրանքներ և այս միտումը պետք է ուշադրության արարկա դարձնել Հայաստանի իշխանությունների ու պետական մարմինների լայն շրջանակում»:

Փաստորեն, Շահմուրադյանի խոսքերով,  Իրանի և Հայաստանի կարողությունները տնտեսության, առևտրի, գիտության և տեխնիկայի, անվտանգության և սահմանային ու տրանսպորտային համագործակցության տարբեր ոլորտներում նշանակալի են, և երկու երկրները վճռականորեն, առավել լուրջ և համատեղ ծրագրերով  ու նախագծերով հնարավորինս արագ ավարտին հասցնեն համապարփակ համագործակցության միջպետական և ռազմավարական համագործակցության ուղեքարտեզի պայմանագրի ստորագրման ամբողջական գործընթացը երկու ժողովուրդների շահերի ապահովման ծառայելու նպատակով. «Իրան-Հայաստան հարաբերությունների նոր փուլում երկու երկրների իշխանությունների կամքը պետք է հիմնված լինի է երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ու համագործակցության զարգացման վրա, և Երևանն ունի ամենաբարձր պատասխանատվությունը փոխադարձ շահերի հիմամբ Թեհրանի հետ  բազմաոլորտ հարաբերությունները զարգացնելու համար»,-եզրափակեց նա:

1in.am

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: