Հիմա ուզածդ ի՞նչ է
«ՉԻ». Այս հարցը հիմա շատերն են տալիս, այդ թվում՝ Քոչարյանի երբեմնի բազմաթիվ համակիրներ: Ասում են՝ ուզածդ ի՞նչ է: Փողոցային պայքա՞րը... բա էլ ինչի՞ գնացիր խորհրդարան, քո մարդկանց շնորհքով տեղավորեցիր ԱԺ դահլիճի աթոռներին:
Գուցե ցանկանում ես կանխե՞լ երկրի առջև ծառացած վտանգները. բա էլ ինչի՞ մերժեցիր խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու Տեր-Պետրոսյանի առաջարկը, ինչն իսկապես կարող էր բեկումնային լինել հետագա քաղաքական զարգացումներում, որից հետո շնորհքով քո մարդկանց տեղավորեցիր ԱԺ դահլիճի աթոռներին, իսկ Նիկոլ Փաշինյանին էլ շնորհքով տեղավորեցիր վարչապետի աթոռին:
Ամենահետաքրքիրն այն է, որ Քոչարյանն իր գործողություններով լեգիտիմացրել է Փաշինյանին, վերջինիս Հայաստանի անունից հնարավոր և անհնար պայմանագրեր, համաձայնագրեր կնքելու, ստորագրելու քարտ-բլանշ տվել, հիմա վեր է կացել, թե բա՝ սպասեք, դիմադրում եմ: Ինչի՞ն ես դիմադրում. թուլանալուն և հաճույք ստանալո՞ւն:
4rd.am