ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ գործընկերների հետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հանդիպումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյին, ով ներկայացնում է Հայաստանը ԱԶԲ խորհրդում, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հանդիպումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյին, ով ներկայացնում է Հայաստանը ԱԶԲ խորհրդում, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին ներկայացրել է Կառավարության ծրագրում արտացոլված հիմնական նպատակները՝ առանձնացնելով ԱԶԲ-ի հետ հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները:

Քերըն Մյուրեյը նշել է, որ պատիվ է Հայաստանը ներկայացնելու ԱԶԲ-ում և շեշտել, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների հետ ծանոթանալն է:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը, ջրային և կապի ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ոլորտում, մասնավորապես՝ կրթության և բնագավառում նախատեսված բարեփոխումներին:

Երկուստեք կարևորվել է մասնավոր ոլորտում ԱԶԲ-ի հետ առկա ծրագրերը, այս համատեքստում ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման կարևորությունը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տրանսպորտային ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտում Կառավարության կողմից նախատեսված քայլերի և ԱԶԲ-ի հետ համագործակցության շուրջ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: