ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստան մեկնող իրանական բեռնատարների երթևեկության համար նոր պայմաններ են ստեղծվե

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստան մեկնող իրանական բեռնատարների երթևեկության համար նոր պայմաններ են ստեղծվել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ իրանական բեռնատարներն այսուհետ կարող են  Գորիս-Կապան ճանապարհի փոխարեն Հայաստան հասնելու համար անցնել Տաթև-Աղվանի  այլընտրանքային ճանապարհով՝ առանց Ադրբեջանին մաքսատուրք վճարելու։

Ադրբեջանի Հանրապետության հետ հակամարտությունից հետո Իրան-Հայաստան հարաբերությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկու երկրները, բացի երկկողմ համագործակցությունից, պետք է ավելի շատ օգտագործեն տարածաշրջանային կարողությունները՝ առևտրային գոտիների կազմակերպությունները և ազատ գոտիները։

Ամբողջ աշխարհում տարանցման կարևորությունը ապագա միջազգային հարաբերություններում և Երևան-Թեհրան տարանցիկ կարողությունների ներդրումն ու օգտագործումը էական նշանակություն ունեն տարածաշրջանային համագործակցության համար։

Որոշ տնտեսագետներ նշում են. «Առաջնային են Իրան-Հայաստան համագործակցության զարգացման ոլորտները, իսկ Գորիս-Կապան նոր ճանապարհի կառուցումը, Իրանի և Հայաստանի միջև ազատ գոտիների ստեղծումն ու շահագործումը, Իրանի կողմից Սյունիքի մարզում տնտեսական և արդյունաբերական միավորների կառուցումը և Երևանի աջակցությունը խնդրին նպաստելու համար Անվտանգության ոլորտում համագործակցությունը և, ի վերջո, ՌԴ-ի, Վրաստանի և Հնդկաստանի հետ Պարսից ծոցիից դեպի Սև ծով և Եվրոպա միջանցքի կառուցման համար համագործակցությունը, վեց կարևոր և առաջնահերթ ոլորտներ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել»:

Իրանի քաղաքականությունը հիմնված է միջազգային պաշտոնական սահմանների անփոփոխելիության, բանակցությունների միջոցով խնդիրների լուծման և արտատարածաշրջանային ուժերի մուտքը կանխելու նպատակով անվտանգության տեղայնացման սկզբունքի վրա: Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունների ընդլայնման խնդիրը պետք է դիտարկել այս համատեքստում:

Հատկանշական է, որ համապատասխան առևտրային ենթակառուցվածքների, ստանդարտ տարանցիկ ուղիների բացակայությունը և տեղեկատվության փոխանակման ցածր մակարդակը Թեհրանի և Երևանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն մարտահրավերներն են, իսկ Մեղրիի ազատ գոտին, Իրանի և Հայաստանի նոր տարանցիկ երթուղին, ԵԱՏՄ-ն և Պարսից ծոց-Սև ծով առևտրային միջանցքը երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարմար կարողություններից են։

Միևնույն ժամանակ, նոր ճանապարհից օգտվելու հարցում Իրանի և Հայաստանի քաղաքականությունը կարող է լուծել երկու երկրների վարորդների երթևեկության խնդիրները։

Նախորդ երթուղին ոլորապտույտ ու դժվարին էր, մինչդեռ նոր ճանապարհն այս դժվարությունները չունի և ավելի կարճ է։

Այս ճանապարհն ապահովում է ավելի անվտանգ և արագ հասանելիություն, որը կարող է արդյունավետ լինել Իրան-Հայաստան երկկողմ առևտրի համար, լրացնել հյուսիս-հարավ միջանցքը և Պարսից ծոցում Իրանի հարավային նավահանգիստները միացնել երկրի հյուսիսին բաժնին և Հայաստանի միջոցով միացնել եվրոպական երկրներին ու Ռուսաստանին:

Այս ճանապարհը կարող է հեշտացնել Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները և շատ կարևոր դեր խաղալ հյուսիս-հարավ միջանցքի օգտագործման ընթացի դյուրացման հարցում։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ԻԻՀ-ի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի կառավարության արտաքին քաղաքականությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է հատկապես տնտեսական ոլորտում, մենք ապագայում կդիտարկենք այդ քաղաքականության դրսևորումը Հայաստանի հետ հարաբերություններում:

Զբոսաշրջությունը, ապրանքների արտահանումը, սահմանամերձ շուկաներում ներկայությունը և էներգակիրների արտահանումը, Հայաստանի հետ կապված կարևոր խնդիրներից են։

Այնուամենայնիվ, այսօրվա աշխարհում տնտեսական փոխազդեցությունները տարբեր տարածաշրջաններում խաղաղության և անվտանգության նախապայմանն են, և որքան բարձր է հարևանների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը, այնքան այդ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և հանգստության հույսն ավելի է բարձրանում։

Կովկասյան տարածաշրջանը բացառություն չէ, հետևաբար հարևան երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես օրինակ Իրանի ու Հայաստանի դեպքում, կարող է մեկնաբանվել փոխադարձ տնտեսական շահերի ուղղությամբ և խաղաղության ու անվտանգության հաստատման և ամրապնդման նպատակով, և այս խնդիրը կարող է տարածվել Կովկասի այլ երկրների վրա:

Ի վերջո, Իրանի և Հայաստանի կարողությունները տնտեսության, առևտրի, գիտության և տեխնիկայի տարբեր ոլորտներում նշանակալի են, և երկու երկրները վճռական են համատեղ ծրագրերն ու նախագծերը հնարավորինս արագ ավարտին հասցնելու և երկու ժողովուրդների բարօրությանն ու հարմարավետությանը ծառայելու հարցում։

Իրան-Հայաստան հարաբերությունների նոր փուլում երկու կառավարությունների կամքը հիմնված է երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ու համագործակցության աճող զարգացման վրա, և Երևանն ունի ամենաբարձր պատրաստակամությունը՝ փոխադարձ շահերի հիմամբ Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս ԻԻՀ-ի հետ հարաբերությունների զարգացմանը։

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 12, 2021 - 14:16

կոդ: 21309

Աշխարհ

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: