ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵԱՀԿ Մինսկի խմբի վերածնունդը բխում է Հայաստանի շահերից. Ռոբերտ Ղևոնդյան

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ նախապես տեղեկություն չկար, ինչը բավականին անսպասելի էր, քանի որ հանդիպումներից առաջ հատկապես ադրբեջանական կողմը փորձում էր ինֆորմացիոն դաշտը լցնել տեղեկությամբ և շահեր քաղել, իսկ այս անգամ այդպես չեղավ, ինչը, հավանաբար, կապված է հանդիպմանը կարճ ժամանակահատվածում նախապատրաստվելու հետ»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով Փարիզում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպմանը։

Քաղաքագետի կարծիքով՝ համանախագահող երկիր Ֆրանսիայի հովանու ներքո քննարկվել են ընթացիկ հարցեր, սակայն տեղեկատվության սակավաթիվ լինելու պատճառով՝ դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կլինեն հանդիպումից հետո։

«Հանդիպումը, հավանաբար, կարող է կապված լինել Ռուսաստանի կողմից նշված երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման հետ․ դա պետք է նախապատրաստվեր արտգործնախարարների միջև օրակարգերի ճշգրտման ճանապարհով։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ հանդիպումն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մյուսի հովանու ներքո, ինչը նշանակում է, որ հետագայում ենթադրվող ղեկավարների հանդիպումը ևս կունենա ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող որոշակի կարգավիճակ, և եթե նույնիսկ չունենա էլ, ապա լավ կլինի, որ Հայաստանը փորձի այդպիսի կարգավիճակ հաղորդել, քանի որ դա մեր շահերից է բխում»,-ընդգծեց Ղևոնդյանը։

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերածնունդը բխում է Հայաստանի շահերից, և պետք է ամեն ինչ անել, որ այն հնարավորինս շուտ տեղի ունենա․«Այստեղ մենք բավականին բարենպաստ վիճակում ենք գտնվում, որովհետև բացառությամբ Թուրքիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամները և ոչ Մինսկի խմբի հիմնական քաղաքակրթական կենտրոնները համակարծիք են, որ վերջնական խաղաղության համար անհրաժեշտ է այդ ֆորմատում համաձայնության գալ։ Այստեղ քննարկվող հարցերը պետք է համապատասխանեն Հայաստանի շահերին, իսկ թե այս հանդիպումը դրա հնարավորությունը տալիս է, թե ոչ, ես նշեցի, որ տալիս է այնքանով, որ կարելի է այն օգտագործել հետագայում ղեկավարների հանդիպումանը ևս նման կարգավիճակ հաղորդելու համար»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 12, 2021 - 14:08

կոդ: 21308

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: