ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքվի դեմարշը Հայաստանի շուրջ փոփոխության ֆոնին

Հայաստանի շուրջ միջավայր է փոխվում և մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի այդ միջավայրում լավագույնս պաշտպանվեն մեր ռազմավարական շահերը, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունը զգալիորեն հակադիր է դիտվում այն իրողության, որ Հայաստանի շուրջ փոփոխության առումով արձանագրվում է օրինակ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին, որի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած, ադրբեջանական համարվող տարածքում Բաքուն տեղադրել է մաքսակետեր՝ նոյեմբերի 11-ից:

Փաստորեն, Հայաստանի քաղաքացիները այդ ճանապարհով Գորիսից Կապան կամ հակառակ ուղղությամբ գնալու համար պետք է հատեն Ադրբեջանի մաքսակետերը, այն էլ դեռևս ոչ ամբողջապես հստակ ընթացակարգով: Իհարկե Հայաստանը իր քաղաքացիների համար ապահովել է այլընտրանքային ճանապարհ, ավարտելով Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի հիմնանորոգումը: Սակայն տվյալ պարագայում հարցը միայն տրանսպորտային կապը չէ, ինչը չափազանց կարևոր է և ողջունելի, որ արագորեն ապահովվեց ճանապարհային այլընտրանքը:

Տվյալ պարագայում հարցը հենց միջավայրային փոփոխություններն են, որոնք գոնե առերևույթ առայժմ քիչ աղերս ունեն Հայաստանի ռազմավարական շահերի հետ: Հետևաբար, վարչապետի հայտարարությունը առերևույթ հնչում է բավականին տարօրինակ: Սակայն, քաղաքական իրականությունը այսբերգ է, որտեղ տեսանելի և անտեսանելի հատվածների հարաբերակցությունը հաճախ է բերում եզրակացությունների խաբկանքի կամ ոչ ճշգրտության:

Հարցն այն է, թե ինչ այսբերգի հետ գործ ունենք մենք այսօր, և ինչի ենք բախվելու վաղը: Այն, որ Գորիս-Կապանի հարցում չկա որևէ նոր կամ անսպասելի երևույթ, պարզ է, որքան էլ քարոզչական տիրույթում հասկանալի է այն ապոկալիպտիկ տոնով մատուցելու խորհրդարանական ռադիկալ ընդդիմության ձգտումը: Ի վերջո, եթե Ադրբեջանը ստացել է այդ ճանապարհի մի հատվածի հանդեպ վերահսկողության իրավունք՝ որպես իր տարածքային մաս, ապա կասկած չկա, որ այդ իրավունքը օգտագործելու է Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշումների համար:

Եվ ուրեմն, լայն իմաստով, այլընտրանքային ճանապարհների հարցը Հայաստանի համար ռազմավարական օօրակարգ եղել է նույնիսկ մինչև նոյեմբերի 9-ին՝ պատերազմի հետևանքին բախվելը: Դա Հայաստանի համար ռազմավարական խնդիր է եղել միշտ, եթե Հայաստանի քաղաքական իշխանությունները միշտ բանակցել են Ադրբեջանին այն տարածքները վերադարձնելու շուրջ, որոնք ամրագրել են նաև Հայաստանի վարչատարածքային օրենսդրությամբ՝ 2010 թվականին:

Ինչքան էլ հասկանալի է, որ սա քաղաքական մանևրի ենթակա իրողություն է եղել, միևնույն է, կա մեկ այլ պարզ տրրամաբանություն՝ չի եղել ոչ մի երաշխիք, որ մանևրը չի ստացվելու և հարկ է լինելու բախվել իրավիճակների, որոնք գուցե թե այնքան էլ չեն լինի հայկական սցենարներին համապատասխան:

Խնդիրն այս պարագայում այլընտրանքային ճանապարհների բացակայության համար «նախկին» մեղավորներ գտնելը չէ, այլ ընդամենն արձանագրելը, որ այս դեպքում Հայաստանը բախվել է տարիների ռազմավարական խնդրի, հետևաբար ապոկալիպտիկ աղմուկ-աղաղակի փոխարեն, անհրաժեշտ է հասկանալ տեղի ունեցողի քաղաքական միջավայրը:

Իսկ այդ առումով կարծես թե կա նվազագույնը մի իրողություն, որ Ադրբեջանի քայլը Հայաստանի հանդեպ քաղաքական ազդեցության հերթական փորձ է: Հարկ է հասկանալ՝ ներքին ապակայունացում խթանալու՞ փորձ, ինչպիսին էր գուցե նաև նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում ցինիկ մարդասպանությունը, որը հավանաբար այդքան էլ «չարդարացրեց» Բաքվի ակնկալիքը և հուզումներ չառաջացրեց Երևանում, կամ նույն փաթեթի մեջ տեղավորվող փորձ, թե՞ նաև Հայաստանից դրա միջոցով որևէ քաղաքական զիջում կորզելու փորձ:

Համենայն դեպս հատկանշական է, որ տևական ժամանակ առկախված է երկու հանգամանք՝ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցը, որի մասին անձամբ ՌԴ արտգործնախարարն էր ազդարարում դեռևս սեպտեմբերի վերջին, իսկ նրա լեզվից ոչ ոք այդպիսի ազդարարում չէր քաշում, և Մոսկվայի նախաձեռնությամբ Փաշինյան-Պուտին-Ալիեը եռակողմ հանդիպումը:

Ըստ որում, ուշադրություն է պետք դարձնել նաև այն իրողությանը, որ Փարիզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստան-Ադրբեջան արտգործնախարարական հանդիպում, և երկու նախարարների առանձին-առանձին հանդիպումներ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի արտգործնախարարի հետ: Եթե սրան ավելացնենք և այն, որ Փարիզում նոյեմբերի 12–ին ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների համատեղ ձևաչափով քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում արցախյան հարցը, ապա երևի թե պարզ կդառնա, որ Բաքուն գնում է որոշակի դեմարշի, ինչը կնշանակի, որ Հայաստանի շուրջ միջավայրի փոփոխության հուսադրող միտումներ այնուհանդերձ կան: Հատկապես, եթե դրան ավելացնենք և 10 ամիսների դադարից հետո Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ ՊՆ նախարարի այցը Արցախ, որը ևս հարուցել էր Բաքվի վրդովմունքը: Ամբողջ խնդիրը այն է, թե կա՞ն այդ միտումները արդյունավետ օգտագործելու և դիրքերը ամրացնելու ներքին բավարար ռեսուրսներ: Որովհետև ի վերջո մենք երկարատև պայքարի, այլ ոչ կարճաժամկետ ակտերի բովում ենք:

Հայկ Իսրայելյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: