ՀՀ և ԻԻՀ համագոռծակցությամբ Մատենադարանում իրականացվեց «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» դասընթաց
Այն իրագործվեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում, և ԱՄՆ-ից ժամանած Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ:
Դասընթացը վարում էր իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ, նկարիչ, գեղագիր Համիդ Մալեքյանը։ Վերականգնման բաժնի աշխատակիցներին վարպետ Մալեքյանը ծանոթացրեց իրանական ձեռագրերի կազմերի յուրահատկությանը և դրանց վերականգնման նրբությունների տեխնիկային։ Այս կարճ ժամանակահատվածում վերականգնման բաժնի աշխատակիցները յուրացրեցին հիմնական աշխատանքային գիտելիքները, ձեռք բերեցին նոր հմտություններ։ Ուրախ ենք, որ այսուհետ Մատենադարանում կվերականգնվեն իրանական հատկապես լաքապատ ձեռագրերի կազմերը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ծրագիրը կունենա շարունակություն։