ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
44-օրյա պատերազմը երկարատև գործընթացների, օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների մի մեծ ամբողջություն էր

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և 44 օր տևած լայնածավալ պատերազմը ոչ թե մեկ օրվա, մի քանի ամսվա կամ նույնիսկ մի քանի տարվա զարգացումների, այլ շատ ավելի երկարատև ու երկարաժամկետ գործընթացների, գործողությունների հետևանք է, օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների մի մեծ ամբողջություն է:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Արցախյան երկրորդ պատերազմի սկսվելու հիմնական պատճառներից մեկը Թրամփի վարչակազմի իզոլյացիոնիստական քաղաքականությունն էր, որն էապես թուլացրեց հակամարտության միջազգային վերահսկման մեխանիզմները: Այդ մասին ՄԱՀՀԻ ղեկավարը ասել է 44-օրյա պատերազմի ավարտի՝ նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ՝ ներկայացնելով «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» խորագրով իր զեկույցը:

«Պատերազմները հենց այնպես՝ ուղղակի մեկ օրում չեն ծագում: Անշուշտ, պատերազմի առիթ կարող են հանդիսանալ տարբեր միջադեպեր, սակայն պատերազմի պատճառները սովորաբար շատ ավելի խորն են լինում, և քանի դեռ այդ խորքային պատճառները հաղթահարված չեն՝ դրանք երբևիցե չեն բացառում որևէ պահի որևէ պատերազմի բռնկում: Այսօր մեր ինստիտուտի կողմից համեստագույն քայլ է կատարվել ոչ միայն լայն հանրության համար նախատեսված այս զեկույց-հետազոտության պատրաստմամբ, այլ թերևս ավելի կարևոր է, որ հայ հանրության մեջ խթանվեն այսպիսի քննարկումները, որովհետև սա մի արհավիրք և աղետ էր, որի միջով անցավ մի ամբողջ ազգ՝ շատ առումներով անակնկալի եկած ոչ միայն դրա արդյունքներից, թե ինչո՞ւ այն այսպիսի ավարտ ունեցավ, այլև դրա պատճառներից: Այդ հարցադրումները տակավին հայ հասարակության օրակարգում են, թե երբվանի՞ց և ինչպե՞ս շարժվեցինք դեպի պատերազմը», – նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով՝ ՄԱՀՀԻ-ի հեղինակած և 2020-ի Քառասունչորսօրյա պատերազմին վերաբերող այս երկրորդ զեկույցը, ըստ էության, արձանագրումն է 1990-ականներից Արցախի շուրջ սկսված հիմնական տենդենցների: Հենց այդ պատճառով էլ զեկույցը վերնագրվել է «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» խորագրով, ինչը նշանակում է, որ այն ոչ թե մեկ օրվա կամ մի քանի ամսվա, այլ շատ ավելի երկարատև գործընթացների հետևանք է:

52 էջանոց զեկույցը, որում ներկայացված է վերջին 30 տարվա ընթացքում Արցախի հարցի շուրջ միջազգային, տարածաշրջանային և ներպետական հիմնական իրադարձությունների ժամանակագրությունը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի համառոտ պատմությունը, նվիրված է 44-օրյա պատերազմի պատճառների վերլուծությանը և այն միջազգային, տարածաշրջանային, ներքաղաքական գործոններին, խնդիրներին և միտումներին, որոնք հնարավոր դարձրեցին երկրորդ ամբողջածավալ պատերազմը Լեռնային Ղարաբաղի գոտում վերջին 30 տարվա մեջ:

Պատերազմը հրահրողների մեծ շղթայի մեջ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մատնանշում է ոչ միայն Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան տանդեմը, այլև տարածաշրջանում ավելի ինքնուրույն խաղ վարող Իսրայելին, որը Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարներից էր:

Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ ո՞րն էր տասնամյակներ շարունակ զարգացող պատերազմի գլխավոր պատճառը և ինչո՞ւ այն սկսվեց հենց 2020 թ. սեպտեմբերին, Սաֆարյանը պատասխանեց, թե իր կարծիքով՝ առանցքային գործոնը Միացյալ Նահանգների նախորդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի «իզոլյացիոնիստական»՝ մեկուսացման ձգտող քաղաքականությունն էր:

«Իմ անձնական՝ շատ սուբյեկտիվ գնահատմամբ՝ առանցքային է եղել Միացյալ Նահանգների իզոլյացիոնիստական քաղաքականությունը, որովհետև, ըստ էության, մուլտիլատերալիզմը, որից 2015 թվականից ահաբեկված էր ամբողջ աշխարհը, բազմաթիվ առումներով, բազմաթիվ հեղինակավոր քննարկումներ ուղղակի ջախջախել էին Թրամփի կողմից որդեգրած քաղաքականությունը, որը փաստացի և շատ էականորեն թուլացնում էր միջազգային կազմակերպությունների դերը: Իսկ միջազգային կազմակերպությունները, ուզենք թե չուզենք, թույլ թե ուժեղ, բայց, համենայն դեպս, իրավիճակի վերահսկման կարևագույն գործիքներից են: Առանց այդ էլ Մինսկի խումբը ճգնաժամի մեջ էր 2011 թ. Կազանյան առաջարկի մերժումից հետո, որին սահուն փոխարինելու եկան Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցող եռակողմ բանակցությունները, և ինչպես զեկույցն է ամրագրում՝ 2014-ին ծնվեց Լավրովյան կամ Ռուսական պլանը: Այս բոլոր խնդիրները ստեղծեցին անվտանգության վակում, այսինքն՝ դատարկություն, լավագույն միջավայրը, որտեղ կարող էր տեղի ունենալ պատերազմը», – բացատրեց Ստյոպա Սաֆարյանը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը նմանատիպ կլոր սեղան-քննարկմամբ հիշատակել էր նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի սկսվելու 1-ին տարելիցը՝ սեպտեմբերի 27-ին կազմակերպելով «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով անվտանգային ֆորումը և ներկայացնելով «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները» վերտառությամբ ՄԱՀՀԻ զեկույցը։ Ինստիտուտը առաջիկայում պատրաստվում է 2020 թ. 44-օրյա պատերազմին վերաբերող ևս երկու զեկույց ներկայացնել հանրությանը:

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: