ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքվի մարդասպան սադրանքը՝ ՌԴ ԱԳՆ հայտարարությունից հետո

Ադրբեջանական զինուժը երեկ կրակ է բացել Շուշիի խաչմերուկում ջրատարի նորոգման աշխատանք իրականացնող Արցախի Ջրմուղի չորս աշխատակիցների վրա, սպանելով նրանցից մեկին եւ վիրավորելով երեքին: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Արցախի իրավապահները հայտնել են քննության մասին, որ իրականացնում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: Միակ հարցն առաջին հերթին գուցե այն է, թե ջրատար խողովակի վրա նորոգման աշխատանքի իրականացումը որքանով է եղել անվտանգության տեսանկյունից պատշաճ կազմակերպված: Սա բացարձակապես չի կարող որեւէ կերպ արդարացնել ադրբեջանական կողմի կրակոցները, սակայն որեւէ արդարացում չի կարող ունենալ նաեւ անվտանգության տեսանկյունից զգայուն հատվածներում որեւէ աշխատանքի կազմակերպման հանդեպ բարձիթողի որեւէ վերաբերմունք, որ կարող է արժենալ մարդկային կյանքեր: Առավել եւս, երբ հստակ է, որ գործ ունենք մեղմ ասած քաղաքակրթության եւ բարոյականության տարրական կանոններից հեռու թշնամու եւ հակառակորդի հետ: Եվ առավել եւս երբ ակնառու է, որ գործ ունենք նաեւ բավականին բարդ, զգայուն, խրթին ռազմա-քաղաքական իրավիճակի հետ քաղաքականության մակարդակում, երբ ընթանում է շահերի եւ մոտեցումների համար դիրքային համառ պայքար: Իսկ այդ իմաստով, որեւէ գաղտնիք չէ, որ ադրբեջանցիները առնվազն տասնամյակ եւ ավելի կիրառել ու կիրառում են մարդասպանության շանտաժի գործիքակազմը: Ըստ այդմ, հարկ է, որպեսզի քննությունը հստակ պարզի, թե աշխատանքը կազմակերպելուց առաջ որքան պատշաճ է եղել անվտանգության հարցերի պարզաբանումը, արդյո՞ք դիտարկվել է սադրանքի հնարավորությունն ու ըստ այդմ նախապես փորձ արվել է խաղաղապահների միջոցով փոխհամաձայնեցնել աշխատանքը: Այդ հարցերից վեր, անշուշտ ուշադրության է արժանի տեղի ունեցածի քաղաքական եւ վատ իմաստով այսպես ասած «խորհրդանշական» կողմը:

Մի բան, որը մշտապես կայուն տեղ ունի թուրքական քաղաքականության մեջ: Ըստ այդմ պետք չէ բացառել անգամ, որ ադրբեջանցիները գնացել են նպատակային սադրանքի, ու հենց Շուշիի ուղղությամբ, գնալով այդ քայլին Շուշիի անկման տարելիցի օրը: Սրան զուգահեռ, տեղի ունեցած սադրանքը եւ սպանությունը հարց են առաջացնում, կապված այն հանգամանքի հետ, թե արդյո՞ք դա ճնշում չէ այն գործընթացի շրջանակում, որ տեղի է ունենում Պուտին-Փաշինյան-Ալիեւ հեռավար հանդիպում կազմակերպելու եւ դրա արդյունքում եռակողմ հայտարարություն անելու ուղղությամբ: Հարցն այն է, ինչպես գրեթե միշտ, թե ինչ ճնշում այն կարող է լինել՝ թուրք-ադրբեջանական ճնշում Հայաստանի եւ Ռուսաստանի՞ վրա, թե՞ ռուս-ադրբեջանական ճնշում Հայաստանի վրա: Միաժամանակ, ուշադրության է արժանի նաեւ փաստը, որ Շուշիի ուղղությամբ ադրբեջանցիների մարդասպան սադրանքը տեղի է ունենում ՌԴ ԱԳՆ հայտարարությունից հետո: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 6-ին տարածելով հայտարարությյուն հրադադարի տարելիցի կապակցությամբ, ՌԴ ԱԳՆ նշում էր, թե անցնող տարին ցույց տվեց, որ սխալ էին հայտարարությունները, որ Ռուսաստանի նպատակը Արցախը Ադրբեջանին հանձնելն է:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: