ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ խաղաղապահ առաքելությունը չի արձանագրել Շուշիի կողմից հրադադարի երեկվա կոպիտ խախտումը

ՌԴ պաշտպանության նախարարությունն ու Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը չեն արձանագրել և չեն դատապարտել Շուշիի կողմից հրադադարի երեկվա կոպիտ խախտումը, ինչի հետևանքով հայ երիտասարդ է սպանվել, իսկ 3-ը՝ վիրավորվել։ Ընդ որում, Արցախում տարածված տեղեկություններով՝ Ստեփանակերտի Ջրմուղ-կոյուղու աշխատակիցները աշխատանքը սկսել են թե՛ խաղաղապահների, թե՛ ադրբեջանական կողմի հետ համաձայնեցումից հետո։

Չափազանց անհասկանալի է՝ ինչո՞ւ է Արցախի անվտանգության երաշխավոր հռչակված ՌԴ խաղաղապահ առաքելությունը լռում Նոյեմբերի 10-ի հայտարարության տարելիցին կատարված ահաբեկչության առթիվ՝ փաստացի անտեսելով Արցախում օրը ցերեկով 22-ամյա հայ երիտասարդի սպանությունը և 3 հոգու վիրավորումը։   

Նշենք, որ Արցախի դատախազությունը կատարվածը ահաբեկչություն է որակել։ Ըստ այդմ՝  2021թ. նոյեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի՝ գործով դեռևս չպարզված զինծառայողի կողմից Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում արցախահայությանն ահաբեկելու, նրանց մեջ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու նպատակով, ազգային ու կրոնական ատելության շարժառիթով, հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակիցներ՝ Ստեփանակերտ քաղաքի 1998թ. ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանին սպանելու, ինչպես նաև նույն նպատակով Գևորգ Մելքումյանի, Գագիկ Ղազարյանի և Արմեն Սարգսյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի կապակցությամբ նույն օրը ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ և 14-րդ կետերով (Սպանություն, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, զուգորդված ահաբեկչությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի գործադրմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Քննչական խմբի կողմից կատարվում է նախաքննություն:  

«Ադրբեջանական կողմի կատարած հանցավոր արարքների քննության արդյունքում Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռք բերված ապացույցները վերահաստատում են մշտապես կրկնվող մեր այն դիրքորոշումը, որ ինչպես նմանատիպ յուրաքանչյուր անհատական դեպք, այնպես էլ դրանց ամբողջությունը հետապնդում է մեկ միասնական նպատակ՝ ցանկացած գնով ահաբեկելու արցախահայությանը, հեղինակազրկելու ռուսական խաղաղապահ ուժերին՝ այդ կերպ Արցախում բնակվող անձանց մեջ ձևավորելով անպաշտպանության զգացում և Արցախը լքելու մտադրություն: Հայատյաց ու ցեղասպան նման վարքագիծը շարունակվելու է, քանի դեռ միջազգային հանրությունը իր լռությամբ ու անգործությամբ քաջալերում և խրախուսում է Ադրբեջանին»,- ասված է հաղորդագրության մեջ:

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: