ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երբ տգիտությունը նաև մարտնչող է. Դաշնակցական պատգամավորի կարծիքով՝ Երկրի ուղեծիր ուղարկված արբանյակը կարող է օգտագործվել ընդդիմադիրներին հետևելու համար

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակին։

civic.am-ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակին, գրել է. «Նենց եք ուրախանում արբանյակով, ոնց որ դա կամ ցանկացած այլ բան սրանք ունակ են օգտագործել ի շահ պետականության ու հայության: Չզարմանաք, որ արբանյակն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար»։

Սա ուղղակի տգիտության, չարության վառ արտահայտում է՝ եթե մեղմ լինենք։  

Ամբողջ օրը հայրենասիրությունից, հայրենիքից, նրա շահից խոսող պատգամավորը այս լուրը տեղափոխում է ներքաղաքական հարթություն՝ ցուցադրելով ոչ միայն իր՝ հայրենասիրության մասին պատկերացումների մակարդակը, այլ նաև տգիտությունը, չհասկանալով, թե պետության համար ինչ նշանակություն կարող է ունենալ արբանյակ ունենալը, ու ինչի համար այն կարող է ծառայել։

Վարդանյանի համար, ակնհայտորեն, հայրենասիրությունը ազգագրական և հայրենասիրական երգեր երգելն է, կենացներ խմելն ու դրոշ թափահարելը։ Զարմանալի չէ, թե ինչու է 30 տարի պետականություն ունեցող երկիրը այսօր այս ծանր վիճակում։ Չէ՞ որ երկիրը 20 տարի ղեկավարվել է Վարդանյանի մակարդակի ու ընկալումների գործիչների կողմից, որոնց համար հայրենասիրությունը դրա մասին բարձր գոռալն է եղել, եթե անտեսենք այդ գոռոցների ու կենացների հետ միաժամանակ երկրի ունեցվածքը թալանելն  ու քաղաքացիներին ունեզրկելը։

Կամ ի՞նչ է իրենից ներկայացնում դաշնակցական Քրիստինե Վարդանյանը, որ պետությունը Երկրի ուղեծիր արբանյակ ուղարկի՝ իրեն հետևելու համար։   

20 տարի դրոշ է թափահարվել՝ արբանյակ ունենալու փոխարեն, կենաց է ասվել՝ զինվելու փոխարեն, երգեր են երգվել՝ կրթություն ու գիտություն կայացնելու փոխարեն, երկիրը հասցրել են իր անկախության պատմության ամենածանր վիճակին, հիմա էլ այս մակարդակի տեքստերով չարախոսում են այն աշխատանքը, որ արվում է պետությունը կայացնելու համար։ Այսքանից հետո Վարդանյանը և իր կուսակիցներն ու գործընկերները պայքարում են իշխանության համար և «ժեխ», «զոմբի», «տգետ» անվանում իրենց կարծիքը չկիսող քաղաքացիներին։ Ակնհայտ է և փաստ, թե իրականում ով է փորձում պետությունը ոտքի հանել, և ով է «տգետ», «ժեխ» ու «զոմբի»։
Զարմանալի է, որ Հայաստան պետությունը նմանօրինակ գործիչների ղեկավարման պայմաններում դեռ գոյություն ունի։ 

Վովա Հակոբյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: