ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել ԻԻՀ կառավարության հետ համագործակցելու համար
Անտոնիո Գուտերեշն ասել է«ՄԱԿ-ը և նրա գլխավոր քարտուղարը անձամբ շահագրգռված են աշխատել Իրանի նոր կառավարության հետ` ամբողջ աշխարհում խաղաղության, անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների համար»:
ԻԻՀ նախագահին ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձում ասված է.«Ձեր նախագահության սկիզբը համընկավ Իրանի, տարածաշրջանի և աշխարհի համար կրիտիկական ժամանակաշրջանի, ինչպես նաև բազմաթիվ ընդհանուր մարտահրավերների հետ, ներառյալ Covid-19 համաճարակը, կլիմայական փոփոխությունը և երկար ու ավերիչ հակամարտությունները, այդ թվում ՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»:
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«ՄԱԿ-ի հռչակագրով ամրագրված մարդկային արժեքներն ու իդեալները առաջ մղելու համար կարևորում են Իրանի Իսլամական հանրապետության կառավարության հետ համագործակցությունը»: