ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական ստարտափը ԵՄ աջակցությամբ դուրս է գալիս միջազգային հարթակ

:Նրանք ստեղծում են կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների ու հավելվածի համակարգ: Այն ավտոմատ գրանցում է մարդու մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը և օգնում վարել առողջ ապրելակերպ

32-ամյա Սարգիս Կարապետյանը, որը սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարան 2018-ի շրջանավարտ է, ու նրա թիմը Embry Tech հայկական ստարտափի հեղինակներն են:

Նրանք ստեղծում են կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների ու հավելվածի համակարգ: Այն ավտոմատ գրանցում է մարդու մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը և օգնում վարել առողջ ապրելակերպ:

Embry-ն ստեղծելու գաղափարը առաջացավ մի քանի տարի առաջ, երբ դիզայներ Նարե Գևորգյանը և Սարգիս Կարապետյանը ցանկանում էին այնպիսի ավտոմատ կշեռք նախագծել, որը հնարավոր կլիներ նաև կրել:

Միտքը զարգացնելը սկզբում ուղղակի հոբբի էր, սկսել են նախագծել, մշակել ալգորիթմներն ու տեխնոլոգիան, ստեղծել են հարյուրավոր նախատիպեր:

Նախագիծը զարգացնելու հարցում շատ է օգնել Եվրոպական Միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» ծրագիրը: Տեղեկացել են պայմաններին, դիմել ու ստացել դրամաշնորհ:

«Դա մեզ համար շատ կարևոր փուլ էր, քանի որ մինչ այդ մենք ներդնում էինք մեր խիստ սահմանափակ միջոցները, ինչը թույլ չէր տալիս արագ զարգանալ, դառնալ հետաքրքիր վենչուրային ներդրումների համար: ԵՄ-ի տրամադրած դրամաշնորհի օգնությամբ մենք կարողացանք հաղթահարել այդ խոչընդոտը, անցնել հաջորդ փուլ, որի ժամանակ արդեն մեր ստարտափը սկսեց ներգրավել նաև վենչուրային ներդրումներ», — պատմում է Սարգիսը:

Embry-ն վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը: Այն նաև առաջարկում է խելացի ու անհատական խորհուրդներ` թե ինչպես կառավարել քաշը: Embry հավելվածը ցույց է տալիս քայլերը իրական ժամանակով, ինչքան է մարդը ակտիվ եղել, ինչքան է նստած եղել ու, ամենակարևորը, ինչպես է փոփոխվել քաշը՝ տալով տեսանելի արդյունք` անտեսանելի գործիքի միջոցով:

«Embry Tech-ի առաջնային թիրախային շուկան գրասենյակային աշխատանք ունեցող մայրերն են: Նրանք ունենալով երեխաներ` չունեն իրենց հետևելու, ֆիթնես ակումբներ հաճախելու ժամանակ և դրա պատճառով ունեն օգնական-գործիքի կարիք` իրենց առողջ ապրելակերպի կազմակերպման հարցում», — նշում է Սարգիսը:

Երեք տարիների տեխնոլոգիական մշակումներից հետո Embry թիմը այս տարի առաջին արտադրանքն է ստացել: Այս պահին կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների սահմանափակ խմբաքանակը հասանելի է կայքում: Պատվերները հիմնականում ԱՄՆ-ից ու Եվրոպական տարբեր քաղաքներից են:

«Պրոդուկտի գինը այս պահին 150 ԱՄՆ դոլար է: Այն դեռևս արտասահմանյան շուկայում է պահանջարկ վայելում: Հուսով եմ` առողջ ապրելակերպի սովորույթներն ու այսպիսի խելացի սարքերը շատ շուտով թրենդային ու կարևոր կդառնան նաև Հայաստանում», — նշում է Սարգիս Կարապետյանը:

Արդեն ունեն պայմանավորվածություններ և այս տարի սպասում են մի քանի միլիոն դոլարի հասնող նոր ներդրումներ, պայմանագրեր են կնքելու նաև ամերիկյան ֆիթնես ակումբների հետ ու զուգահեռ մտադիր են կրկնապատկել 13 հոգանոց թիմը:

Սարգիսի ու թիմի տեսլականը շատ ոգևորիչ է. ինչպես յուրաքանչյուր հեռախոս ունի ներկառուցված տեսախցիկ, տարիներ հետո յուրաքանչյուր կոշիկ ունենալու է ներկառուցված Embry տեխնոլոգիան: Այս պահին Embry-ն լուծում է քաշի կառավարման խնդիրը, 7 տարուց այն հավակնում է դառնալ կանխատեսիչ ու կանխարգելիչ բժշկության ամբողջական գործիք:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: