ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիան այսքանով պետք է բավարարված լինի ու նախապայմաններ առաջ չքաշի․Բագրատ Էստուկյան

Yerevanlur-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

Պարոն Էստուկյանը, Թուրքիայի նախագահ Էրդողանը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։, որն ասել էր, թե տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Թուրքիայից դրական ազդակներ կան։ Դրան ի պատասխան Էրդողանը կարծես դարձյալ նախապայաններ է առաջ քաշում՝ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար։ Դուք ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման։

-Ըստ երևույթին այժմ այլևս նախապայմաններով խոսելու պահը չէ։ Պետք է առանց նախապայամանների ուղղակի հարաբերություններ մշակվենԹուրքիայի ու Հայաստանի միջև։ Եվ այդ հարաբերությունների նախաձեռնողը պետք է լինի Թուրքիան, քանի որ նա է մերժել դիվանագիտական հարաբերություններ հաստատել և մինչև այսօր սահմանները փակ է պահում Հայաստանի համար։ Տվյալ պահին Թուրքիան պետք է իր կեցվածքը փոխի, այդ կեցվածքը փոխելու համար այսօր բավական լծակներ ունի իր առջև։ Ես նկատի ունեմ 44-օրյա պատերազմը, որի ավարտին, այսպես կոչված, իրենց խոսքով, գրավյալ տարածքներն արդեն անցան Ադրբեջանին։ Հետևաբար, սահմաները փակ պահելու պատճառաբանություն չմնաց։

-Հիմա Թուրքիան կարծես այլ նախամպայման է առաջ քաշում, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի հետ առկա սահմանները։ Դա ի՞նչ է նշանակում։

-Այո, ես տեսա Էրդողանի պատասխանը։ Այս պահին Ադրբեջանի հետ ունեցած սահմանները շատ վիճելի են, հետևաբար, այդ սահմանների մասին Թուրքիան չպետք է խոսի։ Թուրքիան հազիվ Հայաստան-Թուրքիա սահմանագծի մասին կարող է խոսել։ Իսկ Հայաստանը անցյալում բազմիցս հաստատել է, որ խնդիր չունի այդ սահմանների հետ։ Չնայած նրան, որ անցյալում ստորագրված Կարսի պայմանագրին Հայաստանը կողմ չի եղել, Խորհրդային միության անունից է այդ պայմանագիրն ստորագրվել, բայց Հայաստանը նախորդ նախագահների օրոք բազում անգամներ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը հողային պահանջ չունի Թուրքիայից։ Այսքանով Թուրքիան պետք է բավարարված ու իր պատասխանը գտած լինի։ Այսքանից հետո էլ ի՞նչ երաշխիք պետք է ուզեն, չգիտեմ։ Եթե Հայաստանը բարձրացներ հողային պահանջի հարցը, ահագին նախապայման կարող էր լինել, բայց Հայաստանը պաշտոնապես անցյալում հայտարարել է, որ Թուրքիայի հանդեպ հողային պահանջներ չունի։ Այսքանը բավարար է։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգ են առաջ տանելու։ Այս հարևանների պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք խաղաղության հաստատումը։

-Խաղաղությունը նախ և առաջ ցանկալի բան է բոլոր պետությունների համար։ Բայց երբ ձեր դիմաց կա ծավալապաշտ մտքեր ունեցող պետություն, այդ պարագայում դուք այլևս չեք կարող ընդմիշտ խաղաղություն պահանջել կամ քարոզել։ Ընդհակառակը, պետք է ատամներ մերթ ընդ մերթ ցույց տալ, բայց ցավալին այն է, որ մեր ատամներն այս պահին մի քիչ սուր չեն այլևս։

-Հետևաբար, ի՞նչ պետք է անել։

-Ըստ իս՝ ոչ միայն մենք, այլ նաև բոլոր պետություններն ու ժողովուրդները նախ պետք է խուսափեն պատերազմի հավանականությունից և միշտ խնդիրները լուծեն բանակցությունների ճանապարհով։ Պետք է բանակցությունների ժամանակ ներկայացնեն իրենց արդարացնող տվյալները, լսեն դիմացինին և փոխադարձ իրար հասկանալով՝ առաջ շարժվեն։ Ես պետք է խոստովանեմ, որ մենք՝ որպես պետություն, անցնող  30 տարիների ընթացքում դժբախտաբար չորդեգրեցինք այս ճամփան։ Ընդհակառակը, մենք չկարողացանք Արցախյան առաջին պատերազմի ավարտին ձեռք բերված հաղթանակը իրացնել։ Մինչդեռ, եթե այն ժամանակ մենք մեր սահմանները պահեինք Արցախով և գրավյալ 7 տարածքների վերաբերյալ ժամանակի ընթացքում բանակցություններով փոխադարձ զիջումների գնայինք, թերևս Արցախի հիմնախնդիրը լուծած կլինեինք, և այս վերջին 44-օրյա պատերազմը չէր լինի։ Մեր անզիջում կեցվածքը հանգեցրեց սրան։

Մենք գիտենք, որ անցած 30 տարիների ընթացքում թշնամին շարունակաբար պատերազմ հոլովեց ու զինվեց, իր բոլոր նավթադոլարներով զենքի ու զինամթերքի հարց լուծեց, պատրաստվեց պատերազմի։ Մենք այդ ընթացքում ոչինչ չարեցինք, եթե ոչ՝ բանակի ունեցվածքը թալանեցին։ Հետևաբար, մենք պատմության առաջ շատ ծանր փորձության ենթարկվեցինք։

Այսօրվա իշխանությունը, անշուշտ, խաղաղություն պետք է ուզի, որովհետև նոր կռվի պատրաստ չէ հայ ժողովորդը։ Եվ կռվի եղանակը մեզ ձեռնտու չէ։ Թշնամին է, որ պատրաստվել էր ու կռիվ հռչակեց, մենք կռիվ ցանկացողը չէինք։ Բայց պատերազմից խուսափելու համար պետք եղած դիվանագիտությունն էլ չկարողացանք վարել։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 31, 2021 - 12:07

կոդ: 188

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: