ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չավուշօղլուն այսօր ԱՄՆ-ում էր, Հայ դատն ակցիա իրականացրե՞լ է․ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի բողոքն ընդդեմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի անհույս փորձ է փրկելու սեփական դիրքերը․

Ընդդիմությունը, ի մասնավորի դրա կենտրոնական ուժերից մեկը՝ ՀՅԴ-ն, «Դիմադրություն» շարժման անհաջողության հետևանքով առաջացած շոկը հաղթահարելու նոր ձև է գտել՝ գանգատվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքից։

Չստանալով իր ակնկալած միջազգային աջակցությունը՝ ՀՅԴ-ն  որոշել է ոչ միայն  ցուցարարի կարգավիճակում ՀՀ ներմուծել  «դրսի դաշնակներին», այլև ոտքի հանել իր սփյուռքյան կառույցներին՝ ի դեմս  ՀՅԴ  Ամերիկայի հայ դատի հանձնախմբի, և ցեխ լցնել ոչ դես-ոչ դեն՝ ՀՀ-ում  ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վրա։ Նշենք, որ  հիշյալ կառույցը (ANCA) դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և կոչ  արել հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Փաստորեն, ՀՀ-ի դաշնակցական կառույցը փորձում է գլուխ բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հետկանչը» վարչապետի պաշտոնից, իսկ դրսի կառույցները՝ ԱՄՆ դեսպանի։  

Հանձնախումբը նշում է, որ դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային դիրքերի հետագա բարդացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի ձերբակալությանը, դաժան վերաբերմունքին և սպանությանը ողջամտորեն արձագանքելու անկարողությունը»։ 

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը civic.am-ի հետ զրուցում նշեց, որ ամոթ է ապրում, որ Հայ դատը, հայկական շահերի համար ստեղծված կառույցը «այսպիսի քստմնելի հայտարարությամբ է հանդես եկել, և սա, ըստ էության, հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ կատարած այդքան կարևոր աշխատանքային այցին»։
«Այդ այցից հետո այսպիսի շեշտադրումներով հարձակում իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նկատմամբ՝ ինձ համար չափազանց սպասելի էր, քանի որ այս քաղաքական ուժը երբեք չի թաքցրել միջոցների մեջ խտրություն չդնելու իր գործելաոճը և չի դավաճանել այդ գործելաոճին։ Մենք պետք է այդ ուժի հետագծին նայենք մեր հետանկախ պատմության ընթացքում, պիտի հիշենք, թե ինչ տեռորիստական անցյալով է բնութագրվում այդ քաղաքական ուժի կենսագրությունը, և դրանով սահմանափակվենք»։  

- Պարոն Բաբաջանյան, Հայ դատի հանձնախմբի  այս հայտարարությունը արդյոք միայն դեսպան Թրեյսիի աշխատանքի՞ նկատմամբ ունեցած դժգոհության հետևանք է, թե՞ այլ  խորքային պատճառներ ևս կան։ Եվ մասնավորապես, ինչո՞ւ հենց այս փուլում նման կոչով հանդես գալու խնդիր ծագեց,  երբ հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս նաև ՀՅԴ-ի,  իշխանափոխության պահանջով շարժում է սկսել։   

- Կարծում եմ, որ շատ ավելի խորքային գործընթացներ կան, որոնք առնչվում են  Հայ դատի ապագային։ Շաբաթներ առաջ Հայ դատն իր վրդովմունքը դրսևորեց սոցցանցերում՝ Թվիթերում, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարին ուղղված ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի  հայտարարության վերաբերյալ առ այն,  որ մենք՝ ԱՄՆ-ն և ՀՀ-ն,  նույն արժեքներն ենք կիսում, և ՀՀ-ն ունի վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի։ Սա Հայ դատը չէր կարող մարսել։ Արձանագրենք, որ  գնալով Հայ դատի քաղաքական ազդեցությունը  նվազում է  ԱՄՆ-ի և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմիններում՝ իրենց այ այսպիսի կեցվածքի պատճառով։ Որովհետև Միացյալ Նահանգների պաշտոնյաները ավելի ու ավելի են համոզվում, որ Հայ դատի աշխատանքը ԱՄՆ-ում ուղղված չէ ՀՀ-ի և հայ ժողովրդի բարօրությանը, ՀՀ պետականության ամրապնդմանը։ Որ իրականւմ Հայ դատի աշխատանքը ուղիղ կապ ունի ՀՀ-ում ՀՅԴ-ի գործունեության հետ, և վերջինիս  քաղաքական ակտիվությամբ և պասիվությամբ է պայմանավորված Հայ դատի աշխատանքը ԱՄՆ-ում։ Այ սա է, որ բացահայտում է և ամբողջությամբ մերկացնում է Հայ դատի ամբողջական էությունն ու բնութագրում է նրա աշխատանքի որակը։ Մի լոբբիստական կառույց, որը թիրախավորում է ՀՀ-ի ներկայացոուցչին՝ դեսպանին,  Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությունից հետո ալկոհոլ լցնելով դեսպանի վրա։ Եվ դա արվում է օտարերկրյա դեսպանների, կոնգրեսականների և սենատորների ներկայությամբ։ Մի կառույց, որը թիրախավորում է ՀՀ ԱԳ նախարարին, որը երկար տարիներից հետո առաջին այս կալիբրի այցն է իրականացնում։  Ես հարց եմ ուզում տալ Դաշնակցությանը՝ Չավուշօղլուն այսօր ԱՄՆ-ում էր, Հայ դատը ակցիա իրականացրե՞լ է Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Իհարկե, ոչ։  «Ոչ թուրքացմանը» լոզունգով թուրքերի դեմ այսօր ՀՀ-ում ակցիա անողները, Թրեյսիի դեմ բողոք գրողները... Թող Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակը պատմի, թե վերջին մեկ տարում քանի անգամ է հետապնդել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններին և այդ երկիր այցելող թուրք և ադրբեջանցի պաշտոնյաներին, և քանի անգամ է նույնն արել հայաստանցի պաշտոնյաներին և այդ երկրում մեր դեսպանին, որպեսզի մեր ժողովրդի համար էլ ամեն ինչ պարզ ու հստակ լինի։ 

- Իսկ ինչո՞ւ թուրք պաշտոնյաների և մասնավորապես Չավուշօղլուի դեմ ակցիաներ չեն անում, ըստ Ձեզ, փոխարենը թիրախավորում են ՀՀ պաշտոնյաներին։ 

- Որովհետև իրենց նպատակը Թուրքիան չի, Ցեղասպանությունն ու Ղարաբաղը չեն։ Իրենք մի նպատակ ունեն՝ միջոցների մեջ խտրություն չդնելով հասնել ՀՀ-ում իշխանության, այդ թվում նաև՝ արյուն և բռնություն չբացառելով, որպեսզի իրենց գործած ոճիրները, իրենց մասնակցությամբ մեր երկրում տեղի ունեցած թալանը հանկարծ չբացահայտվի։ Սա է ընդամենը իրենց ուզածը։ Հետևապես ԱՄՆ կառավարւթյունն իր  գործողությունները չի պայմանավորելու Հայ դատի հանձնախմբի նախագահ Համբարյանի ուղեղի ծալքերի տրամաչափով և հնարավորություններով։  Հասկանալի է, որ ԱՄՆ վարչակարգը՝ և օրենսդիրները, և կառավարությունը, գնալով ավելի են համոզվում, թե ում հետ գործ ունեն. որ լոբբիստները, ի մասնավորի՝ Հայ դատը որևէ  կերպ չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը, և սա լրջորեն հարվածում է այդ կառույցի ապագային։ Այս տարի, ձեզ համար բացահայտեմ,  միջանկյալ ընտրություններ են նախատեսված ԱՄՆ-ում։ Եվ ավանդաբար բոլոր ընտրություններում Հայ դատի կշիռը չափազանց կարևորվում էր.  օրենսդիրները, ովքեր ցանկանում էին հայերի քվեները ստանալ, մոտենում էին Հայ դատին կամ Հայկական համագումարին, որպեսզի նրանցից աջակցություն ստանան։  Հայ դատն անթաքույց ցույց է տալիս իր վերաբերմունքը ՀՀ-ում այսօր  իրականացվող գործընթացներին, որոնք  ՀՀ-ի ժողովրդավարությունը հակադրության մեջ են դնում  ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականության հետ։ Այդ քաղաքականությունը  միայն ի նպաստ  ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացման է՝  խարսխված  ժողովրդավարության և ընդհանուր արժեքների վրա։ Հետևապես  թեկնածուները,  որոնք ցանկանում են ընտրվել պալատներից որևէ մեկում՝ Կոնգրեսում կամ Սենատում, այլևս չեն մոտենալու Հայ դատին։ Փաստորեն,  մի գործընթաց է սկսվել, որը դելեգիտիմացնում է և արժեզրկում է Հայ դատին ԱՄՆ-ում։ Եվ այս կառույցը այժմ կռիվ է տալիս իր տեղը հետ բերելու առհասարակ ներամերիկյան քաղաքական գործընթացներում։ Ինչո՞ւ, որովհետև որքան որ նվազի Հայ դատի կշիռը ԱՄՆ-ում, որքան կոնգրեսականներն ու սենատորները ավելի քիչ մոտենան  Հայ դատին, այնքան ավելի քիչ փող նրանք կկարողանան հավաքագրել, քանի որ  Հայ դատի  աշխատանքները մեծ դրամահավաքների միջոցով հավաքված, կուտակված գումարներով են կազմակերպվում։ Նման մեծ դրամահավաքներ նրանք կարողանում էին նախկինում անել, քանի որ ունեին և՛ վարկ, և՛ հեղինակություն։ Նրանք, սակայն, իրենց հեղինակությունն այնքան են կորցրել, որ այլևս ոչ փող են կարողանալու շուտով հավաքել, ոչ էլ ԱՄՆ  կառավարության և օրենսդիրների համար կարող են այլևս արժեք ներկայացնել։ Դիցուք՝ որևէ կոնգրեսական կամ սենատոր կարող է հայկական հարցերով իր ծառայություններն առաջարկել Հայկական համագումարին կամ Հայ դատին, սակայն այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ աջակցության կարիքն այլևս չի զգացվելու։ Իսկ քայլերը՝ Բլինկենի կամ Թրեյսիի դեմ, ընդամենը անհույս փորձեր են՝  փրկելու սեփական կազմակերպության դիրքերը։ Ես նոր եմ վերադարձել ԱՄՆ-ից, որի ուղեղային կենտրոններում, օրենսդիր և գործադիր մարմիններում շատ լավ գիտակցում են, թե ինչ է իրենից ներկայացնում Հայ դատը, որը գործում է հայ ժողովրդի կենսական շահերի, Հայաստանի պետության դեմ,  և Հայ դատի հետ համագործակցությունը կարող է նույնիսկ դիտվել ընդդեմ ՀՀ-ի և ՀՀ-ի ժողովրդավարացման։  Հետևապես ովքեր երբևէ կձեռնարկեն որևէ գործակցություն այդ կառույցի  հետ, խոսքը կոնգրեսականների և սենատորների մասին է, պետք է նաև այս հաշվարկներն անեն։   

- Պարոն Բաբաջանյան, անձամբ Դուք ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ դեսպանի աշխատանքը, համաձա՞յն եք  Հայ դատի կողմից նրան հասցեագրված մեղադրանքներին։    

- ԱՄՆ դեսպանի վերաբերյալ ես և մեր քաղաքական ուժն ունենք հստակ դիրքորոշում, քանիցս մենք առիթ ենք ունեցել ԱՄՆ դեսպանատանը հանդիպումներ ունենալու, մեր տեսակետները կիսելու, բայց ես չեմ կարծում, որ նպատակահարմար է դրանք հանրայնացնելը։ Ես իմ անհամաձայնություններն էլ ունեմ ԱՄՆ դեսպանի այս կամ այն դիրքորոշման կամ հայտարարության վերաբերյալ, բայց կարծում եմ՝ ՀՀ-ում ԱՄՆ  դեսպանի նշանակումը բացառապես այդ երկրի կառավարության իրավասության տիրույթում է,  դա մեզ չառնչվող գործ է։  Հետևապես մենք մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք մեզ վերաբերող հարցերի վրա ու մեր ձախողումները՝ տվյալ դեպքում ՀՅԴ-ի և Հայ դատի, չկապենք այս կամ այն երկրի դեսպանի աշխատանքի հետ։           

Հեղինե Մանուկյան 

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: