ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները նշել են Սյունիքի հանդեպ աճող հետաքրքրության մասին

Մայիսի 17-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիին, Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության անդամների ու վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։

Մայիսի 17-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիին, Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության անդամների ու վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։

Միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները նշել են Սյունիքի հանդեպ աճող հետաքրքրության ու իրենց առաջիկա ծրագրերում մարզը որպես գերակայություն սահմանելու մասին ու, ըստ այդմ, հանդիպման նպատակն էր տեղում փաստերի ու տեղեկատվության հավաքումը՝ ԵՆԲ շրջանակային վարկի նախապատրաստման համար՝ ի աջակցություն Սյունիքի դիմակայության, Սյունիքի մարզպետարանի հետ հետագա համագործակցության առաջնահերթությունները քննարկելը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանատուները ներկայացրել են կազմակերպության կողմից Սյունիքում վերջերս իրականացված ծրագրերը՝ որոնք ակտիվ են եղել հատկապես սահմանամերձ որոշ գյուղերում։ Իսկ Եվրոպական ներդրումային բանկը նոր է նախատեսում ծրագրերի մեկնարկը մարզում։

Քանի որ այժմ Սյունիքին վերաբերող տարբեր ծրագրային փաթեթներ են կազմվում թե՛ այս 2 կառույցների, թե՛ ԵՄ կողմից, որոնք քննարկվում են նաեւ ՀՀ կառավարության հետ, հյուրերը նաեւ մարզային իշխանությունից են ցանկանում լսել, թե որոնք են այստեղ առկա խնդիրների առաջնահերթություններն ու տեղում ծրագրային առաջարկներ ստանալ։ Ռոբերտ Ղուկասյանը ողջունել ու կարեւորել է պաշտոնյաների այցը Սյունիք եւ շնորհակալություն հայտնել կատարված ու նախատեսվող աշխատանքների համար, նաեւ՝ համագործակցելու ու համատեղ աշխատելու պատրաստակամություն։

Մարզպետը ներկայացրել է այն առաջնային խնդիրները, որոնց լուծումը Սյունիքի բնակիչների համար հրատապ են, բայց նաեւ նշեց, որ մարզը զարգացման մեծ ներուժ ունի։ Ռ․Ղուկասյանը կարեւորեց ծրագրեր մշակելիս մարզի համայնքներին ու բնակավայրերին ըստ առանձնահատկությունների տարբերակված մոտեցումը եւս։

«Միջազգային կառույցների ու այլ գործընկերների ակտիվությունն ու ներդրումների առակայությունը Սյունիքում լավ ցուցանիշ է մարզում՝ բնակիչների մեջ լավատեսություն ու վաղվա օրվա, այստեղ մնալու համար վստահություն ներշնչելու համար», — ասել է մարզի ղեկավարը։

Կազմակերպություններն առաջիկայում Սյունիքում մի շարք ծրագրեր են նախատեսում՝ ուղղված կրթական, սոցիալական, առողջապահական, գյուղեր տանող ճանապարհների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, ոչ ֆորմալ կրթության, համայնքների կարողությունների հզորացման, էներգախնայող համակարգերի ներդրման ու այլ ոլորտներին։Նաեւ արդեն մեկնարկած ու սպասվող ծրագրեր կան՝ ուղղված այստեղ բնակվող՝ Արցախից տեղահանված անձանց կարիքներին ու ինտեգրմանը։

 

Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: