ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով

Ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության՝ Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով:

Ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության՝ Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այգու հանդիսավոր բացումը կատարվել է Մոնպելիեի քաղաքապետ Միքայել Դըլաֆոսի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կողմից։ Ելույթներով հանդես են եկել Մոնպելիեի քաղաքապետը,  Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Մոնպելիեի Հայկական ընկերակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի պրոֆեսոր Ժերար Դեդեյանը, ինչպես նաև Մոնպելիեի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ Գոհար Գալստյանը և Հովհաննես Սարգսյանը։

 
 

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը երախտիքի խոսք է հայտնել Մոնպելիեի քաղաքային խորհրդին և քաղաքապետ Դըլաֆոսին՝ քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկը Հայաստանի անունով անվանակոչելու որոշման համար: Նա ընդգծել է, որ այն հարգանքի տուրք է Հայաստանի և Մոնպելիեի միջև ամուր բարեկամությանը, որը սկիզբ է առնում դեռևս միջնադարից, երբ ակտիվ շփումներ էին հաստատվել Ֆրանսիայի պատմական Լանգըդոկ շրջանի և Կիլիկիայի հայկական թագավորության միջև։ Այս համատեքստում դեսպանը նաև հիշատակել է հայոց վերջին արքայի՝ Լևոն 5-րդ Լուսինյանի հանդիսավոր հյուրընկալումը Մոնպելիե քաղաքում։

Շարունակելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Դըլաֆոսին և քաղաքային խորհրդին՝ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար՝ ի պաշտպանության Արցախի ժողովրդի և նրա իրավունքների։ Դեսպանը հիշատակել է նաև Մոնպելիեի դինամիկ և ակտիվ հայ համայնքի ու հայկական կազմակերպությունների հայրենանվեր գործունեությունը։ Այդ համատեքստում նաև ընդգծվել է պրոֆեսոր Դեդեյանի կարևոր ներդրումը՝ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Մոնպելիեի միջև համագործակցության ամրապնդման հարցում։

Ելույթներին հաջորդել է մշակութային ծրագիր, որի ընթացքում հնչել են Եղիշե Չարենցի բանաստեղծություններ, Շառլ Ազնավուրի և մի շարք այլ հայ հեղինակների երգեր՝ Մոնպելիեի Հայկական ընկերակցության դպրոցի երեխաների կատարմամբ, ինչպես նաև դուդուկով կատարումներ ու հայկական ազգագրական պարեր՝ Ֆրանսահայ երիտասարդաց միության (JAF) ներկայացուցիչների մատուցմամբ։

Միջոցառումից հետո դեսպան Տոլմաջյանը գրառում է կատարել Մոնպելիեի «Ոսկե գրքում»:

Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Էրո դեպարտամենտի սենատոր Հուսեին Բուրգին, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը, Մոնպելիեի փաստաբանական խորհրդի նախագահ Նիկոլաս Բեդել դը Բուզարենգեսը, նույն խորհրդի նախկին նախագահ Լյուկ Կըրկաշարյանը, ինչպես նաև հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Էրո դեպարտամենտի շրջանային և Մոնպելիեի քաղաքային խորհուրդների անդամներ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Մայիս 18, 2022 - 12:22

կոդ: 186873

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: