Ս.թ. մայիսի 7-ին Շվեյցարիայի Ժնևի շրջանի Թղուանե համայնքում, հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայկական կենտրոնի հարևանությամբ կատարվել է «Արմենիա» հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառման ժամանակ ելույթով հանդես են եկել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Թղուանեի քաղաքապետ Գի Լավողելը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը։
Դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Թղունեի քաղաքապետին ու քաղաքային խորհրդի անդամներին, ինչպես նաև հայ համայնքի այն ներկայացուցիչներին, որոնց ջանքերի շնորհիվ բացվել է «Արմենիա» հրապարակը։
Աղբյուր՝ armradio.am