ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հանրահավաքների մասնակիցների թիվը բավարար չէ կրիտիկական զանգված համարելու համար. քաղաքագետ

Ընդդիմության ցույցերի կոնկրետ նպատակը Արցախի փրկությունը չէ, այլ իշխանություն կազմող քաղաքական ուժի նկատմամբ վարկանիշի դրական տարբերություն գրանցելն ու իշխանության գալը, իսկ Արցախն այստեղ ընդամենը առիթ է, որը փողոցում գտնվող քաղաքական ուժը կարողանում է այս պահին օգտագործել

«Ընդդիմության ցույցերի կոնկրետ նպատակը Արցախի փրկությունը չէ, այլ իշխանություն կազմող քաղաքական ուժի նկատմամբ վարկանիշի դրական տարբերություն գրանցելն ու իշխանության գալը, իսկ Արցախն այստեղ ընդամենը առիթ է, որը փողոցում գտնվող քաղաքական ուժը կարողանում է այս պահին օգտագործել»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը` անդրադառնալով ընդդիմության իրականացրած ցույցերի «նպատակներին»:

Քաղաքագետը նկատում է` սա խաղ է իշխանության համար. «Ցանկացած խնդիր, որտեղ հնարավոր կլինի իշխանության սխալները մատնացույց անել եւ դրա հաշվին վարկանիշ հավաքել` նրանք դա օգտագործում են եւ մշտապես շահարկելու են, ուստի անելու են ամենը՝ իշխանությանը վնաս տալու համար, դե եղանակների տաքացումն էլ վերջնական հնարավորություն տվեց այն իրականացնել»:

Ընդդիմադիրների երեկվա պահվածքն էլ, երբ վարչապետի հայտարարությունից հետո նրանք լքեցին ԱԺ դահլիճը,  քաղաքագետը որակեց «փախուստ իրականությունից». «Ընդդիմադիրների այդ քայլը իրականությունից փախուստ էր: Նրանք այդկերպ փորձեցին որոշակի սադրանքներ հրահրել, բայց ժողովրդական լեզվով ասած` «մնացին այդ սադրանքների տակ», քանի որ թույլ չտվեցին վարչապետը հայտարարի այն, ինչը, վերջինիս ներկայացմամբ` ձեռնտու չէր իրենց։ Այսինքն, ուղիղ հակառակը ստացվեց` այն օրակարագը, որով նրանք առաջնորդվում էին, չծառայեց իր նպատակին»:

Ղեւոնդյանը փաստեց` փողոցում գտնվող քաղաքական ուժի կարեւորագույն նպատակն այժմ աժիոտաժ ստեղծելն է` լինի քաղաքակիրթ եղանակով, թե՛ խուլիգանությամբ. «Առաջինի դեպքում լսարանային պարապմունքներից դուրս հիմնականում ԵՊՀ-ի որոշ դասախոսներ դասախոսություն են կարդում, իսկ խուլիգանության տարբեր դրսեւորումների նպատակը հասարակության մոտ հետաքրքրություն առաջացնելն է, քանի որ հասարակությանը ցանկացած սկանդալային եւ ֆորմայից դուրս վարքագիծ հետաքրքրում է»:

Քաղաքագետը վստահեցնում է` եթե անգամ ընդդիմության հանրահավաքների մասնակիցների թիվը 5000-6000 կազմի, միեւնույն է` մարդկանց այդ քանակը բավարար չէ՝ կրիտիկական զանգված համարելու համար. «Իշխանափոխության մասին չեմ էլ խոսում, բայց որոշակի աջակցություն հավաքելուց հետո գոնե ինչ-որ որոշումներ կայացնելու հարցում հաշվի կառնեին իրենց ցանկությունները»:

Ղեւոնդյանի դիտարկմամբ` ընդդիմության հանրահավաքների սակավության պատճառը ՀՀ քաղաքացիների այդ կոնտինգենտին մերժելն է, սակայն այստեղ վճռորոշ է իշխանությունների աշխատելաոճը` եթե իշխանությունն իր դերն ամբողջությամբ կատարի, ապա վստահորեն նրանք հաջողության չեն հասնի:

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: