ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախ փրկողները թող գնան սահմանին կանգնեն, փրկեն: Երևանի փողոցներում ի՞նչ են անում

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուզաննա Կրպեյանի հետ։

Տիկին Կրպեյան, Դուք այս հանրահավաքներին ինչպե՞ս եք վերաբերվում, նաև նրան, որ այդ հանրահավաքներին ակտիվորեն մասնակցում է ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Մենք արժեքներ կրող մարդիկ ենք, ես չեմ սիրում շահարկել ոչ իմ ազգանունը, ոչ արյունով կապվածությունը: Ես 1988-ին էլ եմ եղել իմ եղբոր կողքին և ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ մինչև հիմա էլ ապրում եմ այդ գաղափարով, այդ արժեքներով, ինչով իմ ընտանիքը, իմ ծնողները ինձ դաստիարակել են: Իսկ Ասպրամը մեզնից հեռու է մեծացել, դաստիարակվել, նա նույնիսկ չգիտի առումով այրի բառի իմաստը: Ասպրամը ցավոք, հորը չի տեսել: Եթե իր խոսքն ուսումնասիրեք, կտեսնեք, որ նա ասել է՝ իմ մեջ իմ մայրն է հորս գենը դրել:

 

Ցույցի դուրս եկողները Արցախը փրկելու կոչեր են անում:

Ախր որտե՞ղ են փրկում: Պատերազմի ժամանակ ես էդ Արցախ փրկողներին անձամբ ճանաչում էի, որտեղ էին, ինչ էին անում: Ինձ էլ առաջարկում էին, ասում էին՝ մեզ հետ ես, արի գնանք, անուններով կարող եմ ասել, թե ովքեր գնում, ինչ էին անում: Արցախը հիմա ումի՞ց են փրկում, Արցախ փրկողները թող գնան սահմանին կանգնեն, փրկեն: Երևանի փողոցներում ի՞նչ են անում: Իմ, մյուս քաղաքացիների, 54 տոկոսի կարծիքը հարցնո՞ւմ են, որ խախտում են մեր անդորրը:

 

Նրանք հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չկա:

Խնդիրը Փաշինյանը չի: Ասենք, Փաշինյանը չի, սև շունն է ղեկավարը, հիմա էդ պա՞հն է: Տո, Նիկոլ Փաշինյանն իրենցից հազար գլուխ լավ քաղաքականություն է վարում, դիվանագետ է, գլուխն էլ բարձր է: Ոչ թե «Թաթուլի այրին եմ» ասելով փող հավաքելով ման է գալիս, ի՞նչ է արել Ասպրամը մինչ օրս երկրի համար: Գոնե ամուսնանար, երեխա ունենար, ասեինք՝ մի բան արել է երկրի համար: Բացի նրանից, որ հոր անունը շահարկելով մինչև օր ապրել է ու ապրում է: Ինձ էլ ասում է՝ հորաքույր, ի՞նչ ես ասում, մամաս կարող է 10 ամուսին ունենալ, բայց ինքը Թաթուլի այրին է: Դա է իր արժեքը, իսկ ես այդ արժեքները կրող մարդը չեմ: Թաթուլը իմ եղբայրն է, իր արյունը նաև իմ երակներում է, ով ուզում է, ինչ ուզում է՝ գրի: Ինչքան լափամանից կտրված մարդիկ, ինչքան գող, ավազակներ կան, այնտեղ են: Իրենք էլ են մարելու: Մենք Նիկոլին ասում էինք՝ հին, լավ կադրերին բեր, օգտագործիր, բայց ո՞ր մի հինն իրեն արդարացրեց: Վանեցյանը 2 բառ չի կարողանում խոսել, մարդ է դարձել, հեղափոխություն է անո՞ւմ: Որ ԱԱԾ տնօրենն էր, ինչեր ասեց Քոչարյանի մասին, հիմա գնացել Քոչարյանի հետ հեղափոխություն է անում: Ժողովուրդը էդքան հիմա՞ր է, դա չի տեսնո՞ւմ: Իմ սովորական հարևանը, որ այգում գործ է անում, ավելի լավ է դատում, մեկնաբանում, քան իրենք: Մենք սերունդ ենք կրթում, դաստիարակում, ամուսինս վաստակավոր մարզիչ է, երեք երեխա ունեմ, թոռներ ունեմ, բոլորն էլ իրենց աշխատանքով ապրում են:

Այսինքն վստահ եք, որ այս ակցիաները մարելո՞ւ են:

 

Աստված տա շուտ մարի ու Աստված տա, այն հանցագործ մարդիկ, որոնք երկու կոպեկի համար գալիս, կանգնում են այնտեղ՝ չմտածելով իրենց սերունդների մասին, իրենք թող փորձանքից հեռու լինի, իրենցից ոչ մեկի մազը թող չծռվի: Աստված թող իրենց խելք տա, մեզ էլ համբերություն: Այդ տեսակն էլ է մերը, եթե մենք չընդունենք, որ վատը մերն է, մենք լավին տեր չենք կարող կանգնել: Ասպրամն ասաց՝ դուք վատն եք, հայրիկիս ընտանիքը վատն է, միակ լավն իմ մայրիկն է: Ու մայրիկն իրեն սարքեց հոգեկան հիվանդ, շեղված ապուշ: Մարդ ինչքան էլ կրթություն ունենա, պետք է ներսից իր հոգեվիճակը կիրթ ու դաստիարակված լինի: Իր մեջ Թաթուլից ոչ մի կաթիլ արյուն չկա, Թաթուլը, որ կենդանի լիներ, առաջին գնդակն իր կնոջ ու աղջկա ճակատին կխփեր: Թաթուլը այդ գաղափարի կրողը չի եղել ու չի լինի, Թաթուլի մասին իրեն ճանաչողներից, «Միացում» կազմակերպության տղերքից հարցրեք: Ափսոս Իգոր Մուրադյանը կենդանի չէ: Իրեն ընկեր դասախոս Աշոտից հարցրեք, որ Թաթուլի անձնական իրերը տվել էր, ասել էր՝ կտանեք, անձամբ կտաք Թաթուլի քրոջը:

Կարծում եք՝ եթե հանրությունը տեսներ ազնվություն այս պայքարողների մեջ, կմիանա՞ր պայքարին:

Այո, մեկը ես, եթե  տեսնեի, որ ազնիվ պայքար են մղում, կմիանար: Բայց իրենք ոչ մի ծրագիր չեն ներկայացնում, ասում են՝ Նիկոլ հեռացիր, որ մենք գանք: Ասում են՝ որ Նիկոլը գնա, ես գերիներին կբերեմ: Ամոթ է, այդպիսի բան մի ասա: Իրենք խաղում են զոհվածների ծնողների զգացմունքների հետ: նույնը արեցին 1990-ականների փառահեղ հաղթանակից հետո: Ո՞նց ապրեցին, ի՞նչ արժեքներով ապրեցին: Հաղթանակը մսխեցին: Ի՞նչ արեց Թաթուլի կինը, մի քանի անգամ ամուսնացավ, երեխեք ունեցավ մի քանի  ամուսնուց: Թաթուլի անունն օգտագործեց, ապրեց: Արամ Սիմոնյանը թեմա տվեց, գիտական աշխատանք գրեց, պաշտպանեց, կեղծեցին պատմությունը, մինչև հիմա ոչինչ չարեցին: Հիմա եկել ասում են՝ գանք, փրկենք: Իրենք Արցախ փրկող ե՞ն:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: