ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևը խոսում է մի բանի մասին, որն ինքն էլ դնում է հարվածի տակ

Կա հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գործակցության հնարավորություն, որից կշահի ռեգիոնը, օրերս հայտարարել էր Բաքվի ղեկավար Ալիևը: Ավելորդ չէ ասել իհարկե, որ Ալիևը իր այդ հայտարարությունը համեմել էր «Հայաստանին դաս տալու» ավանդական տրամաբանությամբ, այլ կերպ ասած՝ այդ գործակցությունը ըստ էության հնարավոր համարելով, եթե Հայաստանը համաձայնի խաղաղության այն պայմաններին, որ առաջ է քաշում Բաքուն: Իսկ Բաքուն ինչպես հայտնի է առաջ է քաշում պայմաններ, որոնց համաձայնելը կնշանակի համաձայնել այն մոտեցմանը, թե Արցախի հարցը լուծված է և չկա այդպիսի հակամարտություն: Այլ կերպ ասած, Բաքուն Հայաստանի համար առաջարկում է ծուղակ և ռեգիոնալ գործակցությունը պայմանավորում նրանով, թե Հայաստանը որքանով կհամաձայնի հայտնվել այդ ծուղակում:

Կա հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գործակցության հնարավորություն, որից կշահի ռեգիոնը, օրերս հայտարարել էր Բաքվի ղեկավար Ալիևը:  Ավելորդ չէ ասել իհարկե, որ Ալիևը իր այդ հայտարարությունը համեմել էր «Հայաստանին դաս տալու» ավանդական տրամաբանությամբ, այլ կերպ ասած՝ այդ գործակցությունը ըստ էության հնարավոր համարելով, եթե Հայաստանը համաձայնի խաղաղության այն պայմաններին, որ առաջ է քաշում Բաքուն: Իսկ Բաքուն ինչպես հայտնի է առաջ է քաշում պայմաններ, որոնց համաձայնելը կնշանակի համաձայնել այն մոտեցմանը, թե Արցախի հարցը լուծված է և չկա այդպիսի հակամարտություն: Այլ կերպ ասած, Բաքուն Հայաստանի համար առաջարկում է ծուղակ և ռեգիոնալ գործակցությունը պայմանավորում նրանով, թե Հայաստանը որքանով կհամաձայնի հայտնվել այդ ծուղակում: Մեծ հաշվով, Ադրբեջանի այդ մոտեցման ծուղակում է հայտնվում ամբողջ Հարավային Կովկասը, քանի որ այդ մոտեցման հետևանքով արգելակվում է ռեգիոնալ խաղաղության ու գործակցության հեռանկարը, որի շուրջ համաձայնությամբ միայն հնարավոր կլինի գալ առկա կոնֆլիկտների և անհամաձայնությունների կառավարելիության բավականին բարձր աստիճանի, ինչն էլ իր հերթին կարող է նվազեցնել այդ կոնֆլիկտների միջոցով կովկասյան հանրապետություններին կառավարելու արտաքին ուժերի և խաղացողների հնարավորություններն ու դրանցից բխող ռիսկերը, անկախ այն բանից, թե որոնք են այդ ուժերը, կամ դրանցից որն ինչ աստիճանով, ինչ տրամաբանությամբ, ինչ ռազմավարության շրջանակում է փորձում օգտագործել առկա անհամաձայնությունները: Իսկ դա խնդիր է, որը տրամաբանորեն պետք է ընդհանուր շահ ձևավորի Կովկասի բոլոր հանրապետությունների համար, հատկապես աշխարհաքաղաքական այն գերլարվող դիմակայության պայմաններում, որ ծավալվում է այսօր Ուկրաինայի պատերազմի տեսքով: Դրա շուրջ հռետորաբանությունը սրվում է բավականին արագ: Արդեն գործնականում սովորական հռետորաբանության ռեժիմում է հայտնվում միջուկային պատերազմի հավանականության մասին խոսակցությունը: Այդ ամենը կովկասյան երկրների մոտ պետք է առավել բարձրացնի համատեղ շահն առ այն, որ ռեգիոնը առավելագույնս ապահովագրվի այդ աշխարհաքաղաքական դիմակայության ազդեցությունից, ինչի համար իրապես կարևոր է երեք երկրների միջև հնարավորինս սերտ գործակցությունը՝ իրավիճակի քաղաքական կառավարելիության ուղղությամբ: Ահա այդ առումով, Ալիևը մի կողմից խոսում է կարևոր խնդրի մասին, մյուս կողմից սակայն հենց ինքն իր դիրքորոշումներով և Հայաստանի ու Արցախի հանդեպ իր քաղաքականությամբ տորպեդահարում է այդ կարևոր խնդիրը և ռեգիոնը պահում ապակայունացման բավականին բարձր ռիսկի շրջանակում: Եթե  դա զուտ հռետորաբանություն է ուղղված սեփական հանրությանը, իսկ գործնականում Բաքվի ղեկավարը պատրաստ է թեկուզ կուլիսային աշխատանք տանել կովկասյան երեք երկրների միջև ռեգիոնալ կայունության շուրջ քաղաքական ընդհանուր հայտարարի ձևավորման ուղղությամբ, ապա պատկերը կարող է լինել այլ, սակայն բանն այն է, որ Ալիևը ոչ միայն խոսում է վերը բերված տորպեդահարող տրամաբանությամբ, այլ նաև գործում: Իսկ դա նշանակում է գործել ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, այլև ամբողջ ռեգիոնի անվտանգության դեմ:  Այդ պարագայում, առավել քան պահանջված և կարևոր է դառնում իրավիճակը գոնե նվազագույն հավասարակշռության դաշտում պահելու ուղղությամբ հայ-վրացական սերտ աշխատանքը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: